Հասարակություն

Ֆելիքս Ցոլակյանը տանից կաշխատի․ նա ռիսկային խմբում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք աշխատում են գերծանրաբեռնված, ախտահանում են ՀՀ-ում առկա բոլոր ավտոկանգառները` մոտ 330-ը Երեւանում, նույն քանակի էլ տարբեր մարզերում:

Նախարարը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ԱԻՆ-ի փրկարար ծառայության երկու աշխատակից վարակվել են վիրուսով, այժմ բուժվում են, իսկ իրենց շրջապատի մարդիկ մեկուսացվել են: «Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում:

Աշխատում ենք, որպեսզի հերթափոխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում»,- ասաց նախարարը: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են դեպքերը կանխելու համար»:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին. Աննա Հակոբյանի հուզիչ գրառումը

Irina Abovyan

Տղամարդկանց 4 գլխավոր հետաքրքրություններ, որոնց չնչին մասն է կապված կանանց հետ

Irina Abovyan

Զատիկին ձուկը այսպես եմ պատրաստում․ Սա ձուկ պատրաստելու ամենահամեղ տարբերակն է

Irina Abovyan

Թափուր աշխատանք՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 310 հազար դրամ

Irina Abovyan

Կորոնավիրուսից ապաքինվածներից ոչ բոլորի արյան պլազմայում են հայտնաբերվել կրկնակի վարակման դեմ պայքարող հակամարմիններ․ ԱՀԿ

Irina Abovyan