Քաղաքականություն

Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների վկայությամբ` պարետ Տիգրան Ավինյանը հետ է կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը, «Գոնսալեսի»` Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերը։

Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»:

Ի դեպ, Դուբայում ի՞նչ վիճակ էր։ «Ընտանիքս այնտեղ է, տնից դուրս չենք գալիս՝ շատ ժոստկի կարանտին է, մերի պես չէ։ Եթե մեկին տեսնեն փողոցում, չասեմ, թե ինչ կանեն։ Մեզ մոտ այդպես չէ»:

Ինչո՞ւ վերադարձաք։ «Երկրիս օգնելու»: Եվ ինչո՞վ եք օգնում։ «Կազմակերպչական հատվածում, տարբեր պետություններից բերում-հասցնում ենք դեղորայք-բուժսարքավորումներ»: Պետության խողովակներով չե՞ն կարողանում դա անել։ «Կարողանում են… պարետատունն ինչ խնդիր դնում ա, ես կատարում եմ»:

Ձեզ բավարարո՞ւմ է պարետատան աշխատանքը, տեղեկություններ ունեմ` ըմբոստացել եք` ինչ-ինչ հարցերի հետ կապված։ «Չէ, ես ասել եմ ընդամենը, որ պետք է համակարգված աշխատել»:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության աշխատակցի կողմից. Սարհատ Պետրոսյան

Irina Abovyan

Ողջ Ազգը այս լուրին էր սպասում Մակրոնը արեց դա կեցցես

Irina Abovyan

«Միջանցքի մասին խոսք լինել չի կարող…». Սերժ Սարգսյան

Irina Abovyan

Ալիևը 30 տարի անց վրեժ է լուծում,բայց չի ստացվի Հային հաղթել չի լինի շուտով կտեսնեք դա անհնար է․․․․ Արամ Գաբրիելովի հզոր խոսք․ԿԵցցեք

Irina Abovyan

Գործարքը ձախողված է․ Տեսեք թե ինչ են պայմանավորվել

Irina Abovyan

Սենսացիոն՝ Դոգը կոպիտ ձևով վիրավորեց բոլորին. Սա արդեն խայտառակություն է, Թուրքերը գալիս են

Irina Abovyan