Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը եւ պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են պրոֆեսոր Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն ուղղված բնական և օրգանական նյութերին վերաբերող ուսումնասիրություններին, նրա կողմից Հայաստանում հիմնադրված «Ռեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) լաբորատորիայում հայ գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը և անվանի գիտնականը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորությունները:

Պրոֆեսոր Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերությունում առաջատար գիտնական է: «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա»-ն խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում: Ամբողջ աշխարհով մեկ նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ ԱՄՆ դոլար:

Կարդացեք նաեվ

«Արթուր Վանեցյանն է լինելու վարչապետ». Բաբայան

Irina Abovyan

Դավաճաններ, Իմ քայլականները դանակը տվեցին Քոչարյանի, Նա Վարչապետի թիկունքում է, Պայթյունավտանգ է

Irina Abovyan

Աշխարհը սգում է՝ Սա ահաբեկչական Հարձակում էր. Սպիտակ Տան Շոկային հայտարարությունը

Irina Abovyan

Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն․ ԱԺ-ն համաձայնություն տվեց

Irina Abovyan

Րոպեներ առաջ ԱԱԾ-Ն հաղորդագրություն տարածեց, Մեղադրանք է առաջադրվել, Որոնումները սկսվել են

Irina Abovyan

Վլադիմիր Ժիրինովսկիի ՑՆՑՈՂ անդրադարձը Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին

Irina Abovyan