Հասարակություն

Հարգելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում հրեա բժշկի խորհուրդները, ինչպես պայքարել թոքաբորբի դեմ

Kristine-Anna Khlghatyan իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հարգելի ՖԲ-ան ընկերներ, հետևորդներ, ձեզ եմ ներկայացնում հրեա բժշկի խորհուրդները, որոնք ամբողջովին տրամաբանակ են և օգնել են տասնյակ հազարավոր հիվանդների նրա գործունեության քառասուն տարիների ընթացքում:


1. Թոքաբորբի ժամանակ առկա մարմնի բարձր ջերմաստիճանը պայքարում է վիրուսի ոչնչացման դեմ, քանի որ վիրուսը ջերմակայուն չէ, ուստի խորհուրդ չի տրվում ջերմությունն իջեցնել, այլ` թույլ չտալ, որ այն գերազանցի 39-39.5 աստիճանը: Երեք օր, կորոնավիուսի դեպքում 5-6 օր կպահպանվի ջերմությունն, ապա կամաց-կամաց կիջնի:
Խուսափեք իբոպրոֆենից: Տունը տաքացրեք, մարմինը ծածկած պահեք:
2. Օրը մեկ-երկու անգամ տաք ցնցուղ ընդունեք, լոգարանը հասցնելով բարձր գոլոշու, ատամի մինթային մածուկ պահեք բերանում և խորը ներշնչեք-արտաշնչեք, թույլ տվեք ձեզ հազ արձակել ողջ բրոնխներով, այն լայնացնում է բրոնխները, թոքերի ծավալն ու դուրս է մղում պարունակությունը:
3. Պահպանվող ջերմության պարագայում օրգանիզմը սկսում է ջրազրկվել, ինչն էլ նպաստում է օրգանիզմում ապրող վիրուսի երկարակեցությանը: Օգտագործեք բնական հյութեր, որոնք շաքար են պարունակում, թոքաբորբն այն ժամանակահատվածը չէ, երբ պետք է մտածել գիրանալու մասին, միևնույնն է թոքաբորբի ծանր դեպքերում հիվանդանոցում ներերակային կաթիլային D5W (շաքար պարունակող ջուր) են ներարկելու, այն օգնում է սինթեզել էներգիա հետագա պայքարը շարունակելու համար:
4. Սնվեք օրը 4 անգամ, թեթև, բայց հարուստ, կրկին` հոգս մի դարձրեք ավելորդ մի քանի կգ-րը:
5. Ապաքինվելուց հետո պետք է, կարևոր է օրական 30 րոպե քայլել, որպեսզի արյան շրջանառությունը կրկին բարալավեք:
6. Թոքերն ու բրոնխներն աշխատացրեք փչման եղանակով` խոր ու դանդաղորեն շունչ քաշեք, ապա արտաշնչեք այնպես, կարծես մոմ եք փչում կամ փուչիկ: Այս վարժությունը բարելավում է թոքերում թթվածնի ակտիվ մատակարարմանը:
7. Թոքաբորբն ուղեկցվում է առատ, հիմնականում գիշերային քրտնարտադրությամբ` մի ծուլացեք փոխել հագուստն այնքան, որքան քրտնում եք:
Եղեք առողջ ու մի վախեցեք, տագնապն իջեցնում է օրգանիզմի
դիմադրողականությունը:

Կարդացեք նաեվ

Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ

Irina Abovyan

Վիրավոր զինծառայողների տեղափոխում․ ՀՀ ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

«Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան

Irina Abovyan

Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի

Irina Abovyan

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Irina Abovyan

Կրիշտիանու Ռոնալդուն` Պորտուգալիայում գործող իր հյուրանոցները կվերածի հիվանդանոցների. կորոնավիրուսով վարակվածները կբուժվեն անվճար

Irina Abovyan