Շոու-բիզնես

Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան բաժանվում են. Օքսանան ամուսնալուծության պատճառների մասին հուզառատ հրապարակում է արել

Մոտ մեկ ամիս Ջիգանի եւ Օքսանա Սամոյլովայի երկրպագուներն ուշադրությամբ հետեւում են, թե ինչ է կատարվում նրանց ընտանիքում։

Արտիստի ոչ ադեկվատ պահվածքը, որը նա ցուցադրում էր սոցիալական ցանցերում, նրա դավաճանությունների մասին լուրերը եւ տեսանյութերը, որոնք իբրեւ հաստատում էին, սեփական երեխաների հետ տարօրինակ խաղերը եւ ոչ պակաս տարօրինակ արտահայտությունները մղում էին մտքերի, որ ընտանիքին ամուսնալուծություն է սպասվում։ Եվ Օքսանան Instagram-ում պաշտոնապես հայտնել է իր որոշման մասին։

«Որքան դժվար է 10 տարվա տեւողությամբ որոշումներ կայացնել, երբ չորս փոքր երեխաներ ունես։ Բայց ինձ ընտրություն չեն թողել։ Ես դիմում եմ ամուսնակլուծության համար։ Երջանիկ ընտանեկան կյանքի 10 տարիները նրա կողմից խաբեություն էին, իսկ ես պարզապես ապրում էի ու հավատում նրան, նա այնպիսի բաներ էր ասում, երդվում մեր երեխաների առողջությամբ, աղաչում չհավատալ բամբասանքին եւ լուրերին, երդվում էր, էր սիրում է միայն ինձ եւ երբեք չի դավաճանել։ Այնքան բան էր ասում, եւ ես հավատում էի, որովհետեւ ես ընդունակ չեմ այսպիսի խաբկանքների, որովհետեւ ես բարի եմ ու միամիտ, որովհետեւ ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է այդպես վարվել, որովհետեւ մենք երջանիկ էինք, հասկանո՞ւմ եք։ Իսկապես, մենք առանձնակի չէինք վիճում, ես տեսնում էի, որ նա ինձ սիրում է, մեզ մոտ ամեն ինչ լավ էր, մենք հիասքանչ երեխաներ ունենք եւ հրաշալի կյանք ունեինք։ Եվ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այդ պայմաններում, երբ  համերաշխ եք ապրում, տնից դուրս գալով՝ մարդը կարող է այպես դավաճանել։

Երկրորդ պատճառն ինքներդ եք տեսնում նրա էջում, եւ կարծում եմ՝ հասկանում եք՝ ինչ է կատարվում։ Ես միշտ ընտանիքի կողմից եմ եղել, որ երեխաները մայր ու հայր ունենան, բայց ներկայիս իրավիճակում ես պարզապես չեմ կարող այլ կերպ վարվել։ Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները տեսնեն այս ամբողջ դժոխքը։ Արիելան արդեն ամեն ինչ հասկանում է, եւ իմ սիրտը ցավից կտոր-կտոր է լինում։ Ավելի լավ է՝ թող միայն մայր լինի, քան ասյպիսի բան։ Ամենն, ինչ նա արել է իր եւ մեր ընտանիքի հետ, նրա անպատասխանատվություն է, միայն նրանը։ Ես չգիտեմ՝ երբ նա ի վիճակի կլինի գիտակցել ամենն, ինչ արել է եւ արդյոք երբեւէ կլինի։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը կամ մեկ ամիս անց։ Ես չգիտեմ՝ ինչպես եմ ապրելու չորս երեխաների հետ։ Բայց ես ստիպված կլինեմ ուժեղ լինել եւ ամենայն հավանականությամբ՝ ավելի ուժեղ, քան երբեւէ»,- հուզառատ գրել է նա։

Еще недавно супруги рассказывали о семейном счастье

Սամոյլովան Ջիգանին չորրորդ երեխային պարգեւել է մեկ ամիս առաջ։ Դրանից կարճ ժամանակ անց երաժիշտը ստիպված է եղել հայտնվել վերականագնողական կենտրոնում։

Կարդացեք նաեվ

«Սազում ա՞». Լիլի Մորտոն որոշե՞լ է մայրանալ (լուսանկար)

Irina Abovyan

«Այդ ժամանակ ուզում էի փախչել քաղաքից, իմ առօրյայից»․ Ժաննա Բուտուլյանը՝ նոր փորձի, ժանրային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին

Irina Abovyan

Վառ շպար. Դիանա Գրիգորյանի հմայիչ կերպարը

Irina Abovyan

Կորոնավիրուսից բուժվող Լև Լեշչենկոն հիվանդանոցից երգել է իր հետևորդների համար

Irina Abovyan

Ծնվել է Սոֆյա Պողոսյանի առաջնեկը.հայտնի է երեխայի սեռը

Irina Abovyan

Անդադար կարելի է նայել, թե ինչպես է պարում Գուրգեն Դաբաղյանի դուստրը

Irina Abovyan