Առողջություն

Ինչպես ճանաչել քաղցկեղը երեխաների շրջանում՝ բացատրում է ուռուցքաբանը

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր արտահաստիքային մանկական ուռուցքաբան Օլգա Տիգանովան պատմել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները՝ երեխայի հավանական քաղցկեղի հարցով ժամանակին բժշկին դիմելու համար: Բանն այն է, որ երեխաները ոչ միշտ են կարողանում նկարագրել իրենց անհարմար զգացողությունները, իսկ երբեմն էլ ընդհանրապես հակված չեն հետևելու իրենց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին:

Փորձագետի խոսքով՝ ծնողները պետք է զգուշանան, եթե մանկապարտեզից վերադառնալուց հետո երեխան հաճախ վատ է ընթրում, նախընտրում է արագ պառկել: Նա նաև նշել է, որ եթե խոսքը աշակերտի մասին է, ապա միշտ չէ, որ ճիշտ է տևական թուլությունը վերագրել ծանրաբեռնվածությանը:

«Պետք է տեսնել՝ գունատվե՞լ է արդյոք երեխան, որքանո՞վ է մաշկի գույնը համապատասխանում նորմային»,- ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:

Օլգա Տիգանովան կիսվել է իր այն դիտարկումներով, որ երբ իր մոտ են բերում հեմոգլոբինի ցածր մակարդակ և թունավորում ունեցող երեխաների, նրանց մաշկի գույնը ունենում է հողա-մոխրագույն երանգ: Եվ հաճախ պատահում է, որ ծնողները մաշկի այդ գույնին ուշադրություն չեն դարձնում, իսկ օրգանիզմում խանգարումները հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ մանկապարտեզում երեխաներից արյուն են վերցնում:

Մասնագետը հավելել է, որ արժե ուշադրություն դարձնել, եթե երեխան երկար ժամանակ ջերմություն է ունենում՝ առանց շնչառական հիվանդության նշանների:

Բժշկին դիմելու առիթ են նաև երեխայի բողոքները ձեռքի և ոտքի ցավի կամ թուլության մասին, ընդ որում, երբ նա ասում է, որ ինքը չի ընկել կամ որևէ տեղ չի հարվածել: Սրանք նյարդաբանական ախտանշաններ են, երբ հանկարծակի իջնում է կոպը կամ բերանի անկյունը: Ծնողները պետք է անհանգստանան նաև, եթե երեխան հանկարծ սկսում է վատ բռնել գդալը, եթե առավոտյան փսխում է և գլխացավ ունի:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Բժիշկները պարզաբանում են թե ինչ է կատարվում օրգանիզմում երբ մաստակը կուլ եք տալիս

Irina Abovyan

Առողջ Խորհուրդ “Սրտի Արիթմիա”

Irina Abovyan

Մոսկվայում օրական 100 հազար թեստավորում կանեն. որքանո՞վ դա արդյունավետ կլինի

Gevorg Kazaryan

Փող մի ծախսեք արյան բարձր ճնշման և խոլեստերինի դեմ դեղերի վրա

Irina Abovyan

Հոդացավեր, ցավեր ծնկների հատվածում․ Մեկընդմիշտ ազատվեք այդ խնդիրներից, ընդամենը 2 ձվի դեղնուցի միջոցով

Irina Abovyan

Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի

Irina Abovyan