Հասարակություն

Ինչու՞ են շատ մարդիկ ցանկանում տեղափոխվել ԱՄՆ. ահա թե ինչ հետաքրքիր առանձնահատկություններ ունի այս պետությունը


Ամերիկայի յուրաքանչյուր նահանգ առաջին անգամ այցելելիս Ձեր ուշադրությունը կգրավի բնությունը : Բացի հայտնի տուրիստական կենտրոններից՝ ԱՄՆ բոլոր քաղաքներում առատ բուսականություն կա :

Օրինակ՝ Նյու Յորքի սրտում է գտնվում աշխարհի ամենամեծ այգին, որտեղ կենսաբազմազանությունն իսկապես ապշեցնում է : Այնտեղ կարող եք տեսնել ամեն ինչ՝ սկսած կանաչ սարերից մինչև անապատներ, իսկ վայրի գազանները վազվզում են և շփվում մարդկանց հետ :

Բազմատեսակ մշակույթ

Յուրաքանչյուր նահանգում բնակիչների կենսակերպն ու սովորույթները տարբեր են : Չնայած որ նրանք բոլորն էլ ապրում են մի պետությունում, նրանց մշակույթները տարբերվում են : Ամերիկացիները գնահատում են նաև այլ ազգերի մշակույթները, և երկրի տարածքում բազմաթիվ են թաղամասները, որտեղ բնակվում են կոնկչետ ազգության ներկայացուցիչներ : Օրինակ՝ Գլենդելը լի է հայերով, իսկ Բրայթոն-Բիչը՝ ռուսներով : Նման թաղամասները կարծես իրենց յուրօրինակ մշակույթն ունեցող փոքրիկ քաղաքներ լինեն : Գոյություն ունեն նաև չինական, լեհական, հնդկական, կորեական թաղամասեր : Մեծ երկրում յուրաքանչյուր ազգության ներկայացուցիչ կարող է իրեն ինչպես տանը զգալ :

Ապրանքների հասանելիություն

Ամերիկա այցելելով և յուրաքանչյուր խանութ մտնելով՝ շատերը զարմանում են, քանի որ շատ ապրանքների գներ այնտեղ էականորեն ցածր են: Յուրաքանչյուր քայլի վրա կհանդիպեք ցանցային խանութների, որտեղ, օրինակ, ամեն ինչ մեկ դոլարով է վաճառվում: Դա թույլ է տալիս մարդկանց գնել այն, ինչ ցանկանում են: Զբոսաշրջիկներն առավել հաճախ գնում են քաղցրավենիք, որոնց այլ երկրում չեն հանդիպի: Սակայն մարդկանց հետաքրքրում է նաև հարկերի առկայությունը, որոնք ներառված չեն սկզբնական գնի մեջ : Միայն դրամարկղին մոտենալիս կարող եք ծանոթանալ իրական գնին : Ամերիկայում սիրում են նաև թեյավճար թողնել :

Մետրո

Մետրոն ԱՄՆ-ում բազմաթիվ կայարաններ ունի և մշտապես լիքն է : Նյու Յորքում աշխարհի խոշորագույն համակարգն է գործում : Օրվա յուրաքանչյուր ժամի այնտեղ մեծ ամբոխ կա : Երբեմն անգամ խցանման մեջ կարող եք հայտնվել կես ժամով : Հետաքրքրական է այն, որ եղանակի կամ երթուղու կտրուկ փոփոխության պատճառով կարող է պատահել այնպես, որ գնացք նստելուց հետո այն կանգ առնի կամ չգնա այնտեղ, որտեղ նախատեսվում էր :

Կարդացեք նաեվ

Խորհուրդներ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին. ինչպես լինել ավելի երջանիկ

Gevorg Kazaryan

1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից. ԿԳՄՍՆ

Irina Abovyan

Ինչպես ազատվել սպիտակ հագուստի վրա առաջացած դեղին լաքաներից և քրտինքի հետքերից․․․ տհաճ խնդրի հրաշալի լուծում

Irina Abovyan

Վանեցյանն այցելել է մարտադաշտում վիրավորված կուսակից ընկերոջը

Irina Abovyan

«Ֆեյսբուքի աշխատակիցները ևս կարանտինի մեջ են»․ ցանցում տեխնիկական խնդիրներ կան

Irina Abovyan

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Irina Abovyan