Շոու-բիզնես

«Սա լավ առիթ էր` իրարից կարոտներս առնելու համար». Շուշաննա Թովմասյանը՝ ամուսնու հետ մեկուսանալու մասին

BRAVO.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ երկրում տիրող արտակարգ դրության պատճառով դադարեցվել են «Սիրուն Սոնայի» նկարահանումները: Փոխված առօրյայի մասին զրուցել ենք սերիալում Սոնայի դերակատար Շուշաննա Թովմասյանի հետ: Նա եւ ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, օգտվելով առիթից, վայելում են միմյանց ներկայություն ու զբաղվում կուտակված տնային գործերով:



«Վիրուսի աննախադեպ տարածումն ու աշխարհում տիրող այս ծանր իրավիճակը բոլորիս տագնապի մեջ է պահում: Յուրաքանչյուրս պետք է զգոն լինենք, հոգ տանենք մեր, մեր մտերիմների եւ նույնիսկ անծանոթների առողջության մասին: Պետք է հնարավորինս ենթարկվենք օրենքի ներկայացուցիչների հորդորներին եւ պահենք հասարակական կարգը: Վատ նորությունները, ապատեղեկատվությունները շատ են ընկճում, բայց փորձում եմ իրավիճակին դրական կողմից նայել. սա միգուցե լավ առիթ է մեր առօրյա հոգսերից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից մի փոքր ազատվելու եւ մեր մտերիմներին հետ շատ ժամանակ անցկացնելու համար: Վերջին օրերին գերլարված ենք աշխատել. մոտ 24 ժամ նկարահանումներ ենք իրականացրել, որ կարողանանք մինչեւ իրավիճակի հանդարտվելն ամեն երեկո մեր հեռուստադիտողների ժամանցն ապահովել: Հուսով եմ՝ այս ամենը շուտ կավարտվի, եւ կկարողանաք կրկին նկարահանման հրապարակ վերադառնալ»,- ասել է Շուշաննան:
3

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը


Հարկադիր պարապուրդը նպատակային է օգտագործում.«Օգտվելով առիթից՝ զբաղվում եմ տնային գործերով, որոնք շատ-շատ են. ամեն անգամ զբաղված առօրյայի պատճառով հետաձգում էի: Մաքրություն եմ անում, համեղ ուտելիքներ պատրաստում, ամուսնուս հետ հաճելի ժամանակ անցկացնում: Ամեն երեկո հետաքրքիր ֆիլմեր ենք դիտում, մասնագիտական քննարկումներ անում, կարծիքներով փոխանակվում: Սա լավ առիթ էր իրարից կարոտներս առնելու համար. երկուսիս աշխատաժամերն էլ շատ խիտ են, ու ոչ հաճախ է պատահում միասին տանը լինել ու վայելել: Հիմա այդ բացերն ենք լրացնում: Վահեն կենցաղային հարցերում բծախնդիր չէ, հակառակը՝ շատ է օգնում ինձ»,- նշել է նա:

Պահեստավորված սնունդ միշտ են ունենում.«Անկախ արտակարգ դրությունից՝ մեր տանը միշտ պահեստավորված չփչացող սնունդ, տնտեսական պարագաներ եւ մաքրող միջոցներ ունենում ենք: Այս օրերին շատ գնումներ չենք արել, երկուսով ենք ապրում, առանձնապես շատ սնունդ առնելու անհրաժեշտություն էլ չկա: Դուրս ենք գալիս միայն թարմ հաց կամ բանջարեղեն գնելու համար»:

«Աշխատանքային եւ անձնական մի շարք ծրագրեր ունեինք, որոնք անժամկետ հետաձգվեցին: Մանկական մի ներկայացման մեջ եմ ընդգրկված, որի փորձերն ընթացքի մեջ էին, իսկ թե երբ կխաղանք, դեռ պարզ չէ»,- եզրափակել է Շուշաննան:

Կարդացեք նաեվ

Ընդհանրապես չունենք տուն, սեփականություն ԱՄՆ-ում․ Սիրուշո. Տեսանյութ

Irina Abovyan

Զիրոյանի ու Իննա Խոջամիրյանի երևանյան զբոսանքը

Irina Abovyan

Ծովինար Մարտիրոսյանի ու Նարեկ Հայկազյանի ամուսնական կյանքն ու նոր ֆոտոշարքը

Irina Abovyan

Սիրուշոն գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի մասին և հայտնել, որ նա…

Irina Abovyan

Բժիշկներին օգնելու համար «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին աճուրդի է հանել իր կիթառը. BBC

Irina Abovyan

Արփի Գաբրիելյանը կերակրող մայրիկներին շատ անհրաժեշտ նվեր է ստացել (տեսանյութ)

Irina Abovyan