Հասարակություն

Պարոն Ավինյան, դուք չեք կարողացել զսպել Ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով

«Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա». Հերդեր

Ցավալի է հետևել, թե ինչպես է մեր երկրում ձևավորվում պաշտոնատար անձանց մի այնպիսի շերտ, որը չի կարողանում տարանջատել քաղաքականությունը ընտանիքից:

Նման մոտեցումը բնորոշ չէ հասուն պետական և քաղաքական գործիչներին, ովքեր քաջ գիտակցում են, որ պաշտոններն ընդմիշտ չեն շնորհվում, իսկ ընտանիքը կայուն է, և այդ նույն ընտանիքն է լինելու տղամարդու կողքին՝ նույնիսկ պաշտոնից ազատվեուց հետո: Ընտանիքին, մասնավորապես, կնոջը հասցված բարոյական վնասը չի ներվում և վեր է ածվում անձնական թշնամանքի, սակայն դա հասկանալու և գիտակցելու համար տղամարդը պետք է ունենա անցած ուղի, ճիշտ ուսուցիչ, ընտանիքի մասին թեկուզև «հին», բայց բարոյապես ճիշտ պատկերացում, որպեսզի բացատրի, որ էմոցիոնալ և անբռնազբոս հայտարարությունները, անկախ տարիքից, հարիր չեն պետական այրի կնոջը:
Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, և այսօր սոցիալական ցանցերում որոշ պաշտոնատար անձանց կանայք, չկարողանալով զսպել իրենց էմոցիաները, սակայն չհասկանալով, որ քաղաքական քննադատությունը չի նախատեսում անձնական թշնամանք, կատարում են գրառումներ, որոնք անձնավորված են, ինչով ցույց են տալիս ոչ միայն իրենց անձնական թշնամանքը և թշնամանքի սերմանումը ընդդիմախոսի հանդեպ, այլ նաև սեփական ամուսնու բովանդակային պատասխան տալու ապիկարությունը և անզորությունը: Որպես ցայտուն օրինակ կարող է ծառայել hraparak.am կայքում տեղ գտած հոդվածը, որը նկարագրում է այսօր Հայաստանի ապագայի համար մեծ պատասխանատվություն կրող փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կնոջ բառամթերքը և վերաբորմունքը քաղաքական ընդդիմախոսիների նկատմամբ:
Որպես տղամարդ ասեմ՝ կնոջից նեղանալ չի կարելի… նա կին է, իսկ կանանց բնորոշ են էմոցիոնալ և չմտածված ճառեր, ինչի համար հենց հաջորդ վայրկյանին կինը կարող է զղջալ, սակայն պետական պաշտոնյայի կինը պետք է հասկանա իր և իր ամուսնու պատասխանատվության բարձր աստիճանը, իսկ պետական պաշտոնյան պետք է պատասխանատու լինի իր կնոջ անբռնազբոս ճառերի համար:
Հարգելի պրն. Ավինյան, դուք չեք կարողացել զսպել Ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեյագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար:
Այլ պարագայում հարցը կլուծվի իրավական ճանապարհով:

Կարդացեք նաեվ

Ընտանիքն ամուր պահելու օգտակար կանոններ

Irina Abovyan

Այսօր խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով․ իրավական կարգավորումների հետքերով․ «Ժողովուրդ»

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73, մահվան՝ 6 դեպք

Irina Abovyan

Հերթական կրակոցները Լոռու մարզում

Irina Abovyan

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ-ի կողմից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կատարված գործողություններից. կասկածյալների մեջ են՝ պետը, տեղակալը օպերլիազորն ու հետաքննիչը

Irina Abovyan