Հասարակություն

ԱԻՆ ՓԾ բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում, Բժշկական ապահովման վարչությունում հանգստի պայմաններ են ստեղծվել:

Մասնագիտական 4 խումբ բերված է պատրաստվածության բարձր աստիճանի: ԱԻՆ-ը սերտորեն գործակցում է Առողջապահության նախարարության հետ: Մարտի 13-ից մինչ օրս բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել: Մեկուսացման վայրեր են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձինք: Այսօր՝ մարտի 31-ին, ԱԻՆ ավտոբուսներով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից իրենց բնակավայրեր են տեղափոխվել այն քաղաքացիները, որոնք մեկուսացման մեջ էին գտնվում: Նրանց թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են հանձնարարականներն իրականացնել հավուր պատշաճի՝ գիտակցելով իրենց դերն ու կարևորելով քաղաքացիների անվտանգության հարցը:

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ հունիսի 7-ի

Irina Abovyan

Թեստ․Ըստ ձեզ նրանցից որը ընտանիք չէ. պատասխանը կպատմի ձեր մասին նոր բան

Irina Abovyan

5 պատճառ, ըստ որոնց կինը կորցնում է տղամարդու նկատմամբ հարգանքը

Irina Abovyan

Մարինա Թագակչյանին 200 հազար դրամով տուգանել են տեղաշարժման թերթիկ չունենալու համար

Irina Abovyan

Շատ կարևոր է իմանալ: Արդյոք կորոնավիրուսը փոխանցվում է ճանճերի կամ մոծակների միջոցով

Irina Abovyan

«Այ, ինչու՞ չլինեմ Հայաստանի նախագահ». Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու «պորտը տեղը դրել»

Irina Abovyan