Միջազգային

Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական բանակին վերջ է դրվել և այն վերականգնելու իմաստ չկա, իսկ նրանք, ովքեր Հայաստանում ծարավ են վրեժխնդրության, կարող են կրկին բախվել Ադրբեջանի հզորությանը»:

«Մի քանի օր առաջ ես լսել եմ, որ այժմ նրանց դաշնակիցները ցանկանում են վերականգնել հայկական բանակը: Ինչի՞ համար: Ու՞մ դեմ: Պատերազմն ավարտվել է: Եթե որևէ մեկն ապրում է ռևանշիստական մտքերով, նա կտեսնի այս բռունցքը, այն տեղում է, և նրանք ավելի լավ է չփորձեն մեր համբերությունը: Հայկական բանակ չկա: Նման ֆաշիստական պետությունում չպետք է բանակ լինի: 

Մենք այլևս երբեք թույլ չենք տա մեզ համար կրկին սպառնալիք ստեղծել կամ ռիսկի զգացողություն`  մեր քաղաքացիների համար, ովքեր կվերադառնան ազատագրված հողեր», -ասել է Ալիևը:

Կարդացեք նաեվ

Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Irina Abovyan

Վրաստանին ծանր պայքար է սպասվում. Գիորգի Գախարիա

Irina Abovyan

Ռուսաստանում ավիավթար է եղել․ կան զոհեր

Irina Abovyan

Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

Irina Abovyan

Աղջիկը 8 մետր բարձրությունից ընկնելուց հետո ողջ է մնացել

Irina Abovyan

Անդերա Բոչելին հաղթահարել է կորոնավիրուսն ու պլազմայի դոնոր դարձել

Irina Abovyan