Քաղաքականություն

Փաշինյանը զանգահարել է Պուտինին՝ քննարկելու Հայաստանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում։ Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը և օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը», – ասել է մամուլի քարտուղարը:

«Ռուսաստանի նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել», – հավելել է Պեսկովը:

Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։

Կարդացեք նաեվ

Բանկոմատներ չկան, թոշակառուների վրա նման բեռ դնելը ճիշտ չէ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Irina Abovyan

Ընտրություններին մասնակցելու ենք և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Irina Abovyan

Էդմոն, էդքան մի դողացրու վարչապետ դառնալուդ վրա, չես դառնալու

Irina Abovyan

Հարցում. Մասնակցելու ե՞ք արդյոք Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող հանրահավաքին

Irina Abovyan

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել էԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ․ ՀՀ ԱԳՆ

Irina Abovyan

Չի կարելի թույլ տալ այս դավաճան իշխանություններին իրենց պլանները կատարել․Վանեցյանն ու մյուսները շարժվում են Փակ շուկա

Irina Abovyan