Հասարակություն

Հանրապետության հրապարակում գտնվել է 10200 մարդ, Ազատության հրապարակում՝ 5400 մարդ

ԻՔՄ հաղորդագրությունը փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած ակցիաների մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի Հանրապետության հրապարակում են հավաքվել նրա աջակիցները։ Նշենք, որ վարչապետը աջակիցներին Հանրապետության հրապարակ գալու կոչ արել էր կեսօրին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ այնտեղ ելույթով հանդես կգա 16։00-ին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հանրապետության հրապարակում աերոնկարահանում է իրականացրել ժամը 16։30-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ հավաքի մասնակիցների անհատական հաշվարկի, Հանրապետության հրապարակում գտնվել է 10200 մարդ։ Սրան զուգահեռ, Ազատության հրապարակում ժամը 15։00-ից մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ցույցը, որին, նույն մեթոդով իրականացված հաշվարկի տվյալներով, ժամը 15։40-ի դրությամբ մասնակցում էր 5400 մարդ։ Ավելի ուշ ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն։ Ժամը 18։20-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի փակված հատվածում, ըստ անհատական հաշվարկի տվյալների, գտնվել է 2800 ցուցարար։

Կարդացեք նաեվ

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Irina Abovyan

Ամենակարող Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, այն ամենի համար, ինչ ունեմ

Irina Abovyan

Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում. Արոնյան

Irina Abovyan

Ինչո՞վ է սպառնում D վիտամինի պակասը. Բժիշկ Մարկ Հայման

Irina Abovyan

Հորթի հեգնանքդ ինձ ամենևին էլ չի զարմացնում… Լիզա Ճաղարյանի կոպիտ անդրադարձը Նազենի Հովհաննիսյանի գրառմանը

Irina Abovyan

Ընտրեք քարտերից մեկը և կտեսնեք դրա նշանակությունը

Irina Abovyan