Հասարակություն

Աշխատանքի մեկնող անձինք մոտ 2 օրից պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ իրենք աշխատում են տվյալ վայրում, այն պետք է տրվի գործատուի կողմից. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի տրամաբանությունը հարևան Վրաստանի համեմատ մի փոքր այլ է, այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, որ Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել, թեպետ այնտեղ վարակիրների քանակը Հայասնաից հինգ անգամ պակաս է, արդյո՞ք չեք տեսնում մեզ մոտ ևս պարետային ժամ հայտարարելու անհրաժեշտություն:

«Մեր սահմանափակումների տրամաբանությունը մի փոքր այլ է, պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերին, տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այս տարբերակը քննարկել ենք և հասկացել, որ այն մոդելների վրա, որ մեր ձեռքի տակ են, ռիսկայնությունը վարակի տարածման ավելացնումն է»,- ասաց Տիգրան Ավինյանը: 

«Մենք կարող է որոշ չափով փոփոխենք այն մեխանիզմները, որով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով և մասնավորապես աշխատանքի մեկնող անձինք մոտ երկու օրից պետք է ոնենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղն աշխատանքի: Դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս մարդն այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի»,- ասաց Ավինյանը:

Պարետը նշեց, որ ունենալու ենք նմանատիպ հավելյալ միջոցառումներ, որանք խստացնելու են մարդկանց տեղաշարժման սահամանփակումները: «Պարետային ժամի հարցը քննարկվել է. եթե հիմա մենք գնահատենք՝ որքնով են իրականացված միջոցառումներն էֆեկտիվ,  ապա ասեմ՝ կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով: Տրանսպորտային փոխադրումները համեմատած նախկինի՝ 30 անգամ ընկել են, այնումենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ մարդկային տեղաշարժեր տեղի են ունենում: Մենք ոչ թե պարետային ժամի ռեժիմ ենք մտցնում, այլ վերահսկողության նոր մեխանիզմներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանում ստեղծվել է առաջնային օգտագործման պարենային մթերքների պահուստ, կա՞ արդյոք նման պհուստ ստեղծելու անհրաժեշտություն Հայաստանում, Ավինյանն ասաց. «Մենք մի օրինագիծ ենք ունեցել ԱԻՆ կողմից առաջարկված և արդեն իսկ ուժի մեջ մտած, որով ապահովվում են մեր պահուստների անընդհատ թարմացման նոր մեխանիզմներ, և այդ մեխնազիմները արդեն իսկ գործում են: Այս փուլում նմանատիպ հարցի վերաբերյալ քննարկման կարիք չունենք, այս փուլում հիմնական պարենային ապրանքներով լոգիստիկ առումով ապահովում կա, հավելյալ միջոցառումների կարիք չկա, որը չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ հետո մենք նմանատիպ միջոցառումների կարք չենք ունենա»,- շեշտեց նա:


Կարդացեք նաեվ

Հավատացե՛ք, եթե նշանակալի նահանջ ենք ունենում կամ բնակավայր ենք կորցնում՝ հայտնում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Դարչինն ու աղը կվերացնեն խոհանոցի, ջեռոցի և գազօջախի տհաճ հոտերը

Irina Abovyan

«Սբ Գ․Լուսավորիչ ԲԿ»-ն Ս․Կարապետյանի դիակն առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության բրիգադին, իսկ նրա հեռախոսից արված փոխանցումների առթիվ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԿ խոսնակ

Irina Abovyan

Կորոնավիրուսի բուժման գործում գիտական բեկում է գրանցվել․ ԱՀԿ

Irina Abovyan

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ և երբեք էլ չի լինի». Սատանովսկու պատասխանը ադրբեջանական ԶԼՄ-ին մեծ շոկ է առաջացրել

Irina Abovyan

Գյուղապետը ախպորս գլխին սարքել ա էս գործը, որ բոլորի ուշադրությունը շեղի հողի կեղծ աճուրդից

Irina Abovyan