Հասարակություն

Հայաստան 60 000 թեստ կբերվի, քննարկվում է տեղում թեստեր արտադրելու հարցը. ՀՀ պարետ

«Թեստավորման քանակների ավելացումը մեր գերակա խնդիրներից մեկն է: Երեկ 400 թեստավորում ենք իրականացրել, որն այս փուլում ամենաճշգրիտն է, այն իրականացվում է լաբորատոր պայմաններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով այս կարողությունների ավելացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

«Ապրիլի 6-ին ինքնաթիռ ենք ուղարկելու, որը տարաբնույթ սարքավորումների ու անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սարքավորումների թվում նաև 60 000 թեստ է բերելու Հայաստանի Հանրապետություն: Ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահի դրությամբ մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրության հարցը: Հումքի առումով կաջակցենք: Սա մեխանիկական, մարդկային աշխատուժ ենթադրող գործառույթ է լինելու»,- ասաց նա:

Ավինյանն ասաց, որ նախնական քննարկումներով՝ իրականացվելու է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանան ապահովել:

Կարդացեք նաեվ

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք․ Շուշան Ստեփանյան

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Lada Priora-ով Իսակովի պողոտայում բախվել է ծառին

Irina Abovyan

Ձանձրույթից գնված տոմս և 178 հազար դոլար շահում. ամերիկացին չի հավատում իր հաջողությանը

Irina Abovyan

Պայքարում ենք ցերեկային քնկոտության դեմ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Covid-19-ով հիվանդացածներն արդեն չունեն հակամարմին. նրանք կարող են կրկին վարակվել

Irina Abovyan