Հասարակություն

«Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում». Փաշինյան

Այսօր կորոնավիրուսով դրական ախտորոշված քաղաքացիներից 424-ը նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին թոքաբորբով հիվանդներից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, ուզում եմ բոլորիս կոչ անել, որ բոլորս լուրջ վերաբերվենք այս խնդիրներին, մանավանդ որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Աշխարհում այս պահին հիվանդների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է, որ մեկ միլիոնի սահմանը հատելու ենք: Մահերի թիվը հասնում է 38,7 հազար, բուժվածները 177 հազար են: Տեսնում ենք, որ բուժվածների եւ հիվանդների թվի մեջ շատ մեծ անհամապատասխանություն կա, ինչը նշանակում է, որ իրավիճակը շատ ռիսկային է, եւ մենք պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար»,- ասաց նա:

Կարդացեք նաեվ

Դպրոցները նորից կփակվե՞ն ինչ է մանրամասնում ԿԳՄՍ-ը փոխնախարարը

Irina Abovyan

Համակարգչային խաղերի վնասները և բացասական հետևանքները

Irina Abovyan

Կոկոսի յուղի օգտակար հատկությունները

Irina Abovyan

Արտակարգ իրավիճակում բուժաշխատողները արտակարգ դասընթացների են մասնակցել Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ

Irina Abovyan

Ծնողները տուգանվելու են՝ երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար

Irina Abovyan

Ազատամարտիկները հենց նոր հայտնեցին, որ Շուշիում մենակ թուրքի դիակ կա

Irina Abovyan