Հասարակություն

Հայտարարված 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը ևս 10 օրով կերկարաձգվի. 97 անձ թոքաբորբ ունեն, որից 30-ը գտնվում են ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով ստիպված են ևս 10 օրով երկարաձգել հայտարարված 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը:

Ըստ վարչապետի, երբ հայտարարվեց 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը, խուճապի ռիսկեր կային, որը հաջողվեց կառավարելի դարձնել, չնայած այժմ էլ ընկնելու են մեկ այլ ծայրահեղության մեջ, որ այս ամենին շատ հանգիստ են վերաբերում:

«Երեկ ես մի քանի ռեպորտաժներ էի նայում բակերում զբոսնող հայրենակիցների վերաբերյալ, որտեղ մարդիկ այն համոզումն էին արտահայտում, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի, ես շատ կուզեի կիսել այդ լավատեսությունը, սակայն իրականությունն այդպիսին չէ: Եթե այս իրավիճակում քայլեր չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը շատ արագ կհասնի մեզ, չնայած կա վարկած, որը շրջանառվում է միջազգային մամուլում, որ այսպես թե այնպես կորոնավիրուսով շատ շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Ըստ նրա, այս պահին երկու հարց ունեն լուծելու, նախ, որպեսզի պրոցեսը մաքսիմալ կառավարելի լինի և այնպես չլինի, որ հիվանդների թիվն այնքան շատանա, առավել ևս ինտենսիվ բուժօգնություն ունեցող հիվանդների թիվը, որ առողջապահության համակարգը կաթվածահար լինի և ստիպված լինեն փողոցներում ծառերի տակ մահճալակներ տեղադրել:

«Կրկնում եմ՝ մի եզրը խուճապի մատնվելն է, մյուսը՝ անլուրջ վերաբերելն է այս իրավիճակին: Կոչ եմ անում, խնդրում եմ, որ իսկապես լուրջ վերաբերեն, քանի որ այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ դրական ախտորոշված անձանց թիվը 424  է, նրանք ջերմություն չունեն, բայց  մյուս կողմից 97 անձ թոքաբորբ ունեն, որից 30-ը գտնվում են ծանր վիճակում: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է և ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ այս խնդիրներին լուրջ վերաբերենք, հատկապես, որ աշխարհում վիճակագրական տվյալներն ավելի խիստ են, քան մեզ մոտ»,- հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընգծեց, որ իրավիճակը լուրջ է և դրամատիկ միջոցներ պետք է ձեռնարկեն այն կառավարելու համար:

Վարչապետը նաև նկատեց, որ այսօր ստիպված են սահմանափակել քաղաքացիների իրավունքները, որին ստիպված են գնալու և սա բնավ էլ չի ենթադրում քաղաքական նպատակներ հետապնդել, նպատակը միայն իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը հաղթահարելն է:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Իր հղիության մասին չիմացող կինը անսպասելի ծննդաբերել է լոգարանի մեջ

Irina Abovyan

Արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան

Irina Abovyan

Առաջինը ինչ տեսաք, թիթեռ թե կին

Irina Abovyan

Սա իսկական դարման է դեմքի մաշկի համար. Սա կվերացնի դեմքի ցանկացած խնդիր

Irina Abovyan

Իրավիիճակը առաջնագծում 22:00-ի դրությամբ. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինները մարտի 13-30-ն ազատվել են աշխատանքից (տեսանյութ)

Irina Abovyan