Քաղաքականություն

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին, նրա դեմքից արյուն էր հոսում (տեսանյութ)

Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, և ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։

Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։

Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ 

Հիշեցնենք, որ այսօրվա ակցիայի մասին ընդդիմությունը հայտարարել էր երեկ, նշելով, որ Փաշինյանը Կառավարության թիվ 3 մասնաշենք է գնալու և պետք է արգելել նրա տեղաշարժը: Մինչև ակցիայի մեկնարկը շենքերը շրջափակվել էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներով, որոնց պաշտպանությամբ էլ Փաշինյանն այցելեց Կառավարության 3-րդ մասնաշենք:

Կարդացեք նաեվ

Կարող էինք այնպես անել, որ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ. Սեյրան Օհանյան

Irina Abovyan

Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Irina Abovyan

Ինչ էր արել Դավիթ Տոնոյանը պատերազմի հաջորդ օրն առավոտյան՝ Հայաստան վերադառնալուց հետո

Irina Abovyan

Դուք ուր, պետականությունն ուր, ա’յ գոռոզամիտ զազրախոսներ․ Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan

ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք

Irina Abovyan

ԳԱՂՏՆԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ․ ԲՈԼՈՐԸ ՀԻՄԱ ՍԱ ԵՆ ԴԻՏՈՒՄ

Irina Abovyan