Հասարակություն

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Արմենակ Ա-ն իր վարած BMW մակնիշի 07 AA 799 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վանաձրի բնակիչ, 25-ամյա Գևորգ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի համանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Կարդացեք նաեվ

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

Irina Abovyan

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է իրանցիների Նովրուզը

Irina Abovyan

Լույս չի լինելու

Irina Abovyan

Ապրիլի 6-ի աստղագուշակ, ինչ են հուշում աստղերը

Gevorg Kazaryan

15 ժամ ջուր չի լինելու

Irina Abovyan

ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը․ ՊՆ խոսնակ

Irina Abovyan