Հասարակություն

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է 100 շնչառական ապարատով և 60 հազար թեստով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին:

Զեկուցվել է, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:

Այնուհետև քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Կարդացեք նաեվ

Պարզապես 6 պճեղ տապակած սխտոր կերեք. ահա թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ 24 ժամվա ընթացքում

Irina Abovyan

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ

Irina Abovyan

Արծրուն Հովհաննիսյանի անունով «Ֆեյսբուքում» հերթական կեղծ էջն է բացվել

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանները ամռանը կլողան երջանկության ծովում

Irina Abovyan

Նոր կորոնավիրուսը բուժող դեղերի մասին լուրերին պետք չէ վստահել

Irina Abovyan

Խնձորեսկում թշնամին 600 մետր հեռավորության վրա է. բնակիչները դեռ ընկճված չեն. համայնքապետ

Irina Abovyan