Հասարակություն

Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին

Շախմատային աշխարհը ցնցված է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի ողբերգական մահից: Այդ մասին են վկայում բազմաթիվ շախմատիստների ցավակցական ուղերձները մեր ուժեղագույն գրոսմայստերին:

«Ոչ մեկս չգիտի, թե ինչքան է ապրելու այս աշխարհում, սակայն այս լուրը շատ ցավալի է և տխուր», – առաջինը Լևոն Արոնյանին իր թվիթերյան էջում ցավակցել է ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան:

«Խորին ցավակցություններս, Լևոնին, և բոլոր այն մարդկանց, որոնց կյանքերը լուսավորվել են Արիանեի շնորհիվ»,- գրել է Գարի Կասպարովը։

Աշխարհի 13-րդ չեմպիոնից բացի Լևոն Արոնյանին իրենց ցավակցական խոսքերն են հղել նաև նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և այլք: Գրառումներ են  կատարել նաև ադրբեջանցի գրոսմայստերներ Ռաուֆ Մամեդովն ու Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ այսօր գիշերը Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում հայտնել էր իր կնոջ՝ Արիանե Կալոիի մահվան մասին:

Կարդացեք նաեվ

ժամանակն է բարոյական հաղթանակը զանազանել իսկականից, բարոյական հաղթանակը լավ բան չէ. Հայկ Մանասյան

Irina Abovyan

Ծեծել են Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս ծնողներին ու քրոջը

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանը ամռանը երջանկություն ձեռք կբերի

Irina Abovyan

Ազատվեք վերջնականապես քրտնքի տհաճ հոտից տնական այս 10 միջոցների օգնությամբ

Irina Abovyan

Ռաֆոն ՚՚Լոզերը՚՚ մաքրեց ուղիղ եթերում՝ չդիմանալով աղջկա գեղցկությանը..սա անպայման դիտել է պետք)))))))

Irina Abovyan

Շարժվող և հանելուկային երկնային օբյեկտներ՝ Երևանի վրա, Չարբախում

Gevorg Kazaryan