Հասարակություն

Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան

Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Խանումյանն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների:

«Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի դիմակայել բոլոր դժվարություններին»,- մասնավորապես ասել է Հ. Խանումյանը:

Ըստ նրա՝ համապետական ընտրություններին ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության և Հարավային Կովկասի համար:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Հակաահաբեկչական պատերազմ Արցախում I օր XLI. 1in.am ականատեսի աչքերով

Irina Abovyan

Նոր ճաշարան՝ զորամասում

Irina Abovyan

Տեսանյութ.գերիների վերադարձ Ադրբեջանից

Irina Abovyan

Երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը արձակուրդ կտրամադրվի

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան, ում համար Հունիսը ճակատագրական կլինի

Irina Abovyan

Բարի գալուստ դժոխք. Արցախում սպանվել է «Ֆիրքաթ ալ-Համզայի» հրամանատարներից մեկը

Irina Abovyan