Հասարակություն

«Սիրելի Լևոն, իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լևոն,
Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու․ նախագահն այցելել է զինվորական հոսպիտալ

Irina Abovyan

Աղջիկ երեխայի դաստիարակության 7 կանոն

Irina Abovyan

Ցավալի է..Ծեծի ենթարկված խաշթառակցի 6-ամյա երեխան մահացել է հիվանդանոցում

Irina Abovyan

Սամվել Կարապետյանի թոռան 2-ամյակի շքեղ միջոցառումը (Տեսանյութ)

Irina Abovyan

Որքա՞ն է կորոնավիրուսը հագուստի միջոցով տուն բերելու հավանականությունը

Irina Abovyan

Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով. ՄԻՊ-ին ներկայացվում են ահազանգեր

Irina Abovyan