Շոու-բիզնես

Նազենի Հովհաննիսյանը՝ Արիանա Կաոլիի մահվան մասին (լուսանկարներ)

Մահացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։

«Խոսքեր չունեմ ՝ արտահայտելու իմ կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ ապրումներս: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրեց գեղեցիկ կյանք…

Սիրում եմ քեզ, քնիր հանգիստ…», – Twitter-ում գրել է Արոնյանը:

Նկարի մեջ ժպտում ենք, իսկ ես հիմա նստած կսկիծով լալիս եմ, որովհետև սեր կորավ, որովհետև Արիանան սեր էր ու Լևոնի սերն էր: Ցավս էնքան խորն է, որ ներս եմ գոռում…( որովհետև 34 տարեկան Արիանան էնքան բան էր ուզում անել ու դեռ կաներ, որովհետև Հայաստանն իր տունն էր վաղուց, որտեղ միշտ սպասում էր Լևոնին, և հարազատի պես էր վերաբերվում…ու հենց այդ «տունը» նրա կյանքը վերցրեց: Ինչու՞ է մահը, կամ ինչի՞ մասին, ո՞նց դիմանա սիրողն առանց իր սիրո, սիրտս կտոր- կտոր է լինում( Լյով ջան, ցավդ տանեմ Ընկեր, սիրտս ճեղքվեց, չեմ պատկերացնում ոնց պիտի սփոփենք քեզ, ի՞նչ խոսքով կամ ինչո՞վ:
Հ.Գ. Ջերմ, հասարակ ու սովորական երջանկություն էր փնտրում աղջնակը, որն իր կյանքի երազանքներն իրականություն էր դարձնում, որն ուներ իր ամենակարևոր հեքիաթը` իր Սերը:
Շատ եմ ցավում, անասելի շատ:
Այսօր մահացավ իմ ընկեր` Լևոն Արոնյանի կինն ու կյանքի ընկերը, մեր ընկերը` Արիանան:
Ամենաահավորը, որ չկարողացանք նույնիսկ այցելել… Լույսի մեջ թող լինի… ու միշտ մեր սրտում: 

Կարդացեք նաեվ

Միայն Էլենը կարող էր ստիպել Գոռին նման տեսանյութ նկարել, որ Գոռն անգամ կեսից «փլվեց»

Irina Abovyan

Ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը

Irina Abovyan

«Բախտս բերեց տեսա ախպորս». Վաչե Թովմասյան

Irina Abovyan

Մանո Գրիգորյանը՝ ամառանոցում ինքնամեկուսացման, ընտանեկան առօրյայի ու եւս մեկ անգամ մայրանալու երազանքի մասին

Irina Abovyan

Երբեք չեք կարող կռահել որ հայ գեղեցկուհի երգչուհու մանկության լուսանկարն է սա

Irina Abovyan

Մենք պետք է կանգնենք մեր վարչապետի կողքին և միասին ջախջախենք բոլորին

Irina Abovyan