Հասարակություն

Հայաստան է ներմուծվել Քլորոքին դեղամիջոցը. Ավետ Ադոնց

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ եթե որոշում են կայացրել արտերկրից վերադառնալ Հայաստան, ապա առաջին հերթին՝ անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ երկրում ՀՀ դեսպանության հետ, քանի որ օդային հաղորդակցության հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, իսկ եթե չհաջողվի վերադառնալ Հայաստան, ապա արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում կապահովեն ՀՀ քաղաքացիներին սննդով, գումարով և կացության համար անհրաժեշտ  վայրով:

Մարտի 31-ին, կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունների շնորհիվ հաջողվել է Հայաստան ներմուծել ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող Քլորոքին դեղամիջոցը:

«Իհարկե, ներմուծվել է փոքրաքանակ, բայց այն խիստ անհրաժեշտ է»,- ասաց  Ադոնցը:

Փոխնախարարը նաև իրազեկեց, որ Արտաքին գործերի նախարարության և միջազգային կառույցների միջև  բավականին հաջող փոխգործակցություն է ծավալվել, ինչպես նաև՝ Չինաստանի և ԱՄՆ-ի, Եվրամիության անդամ  երկրների հետ:

Ինչ վերաբերում է  իրանական, վրացական և ռուսական կողմի հետ նախարարության համագործակցությանը՝ ապա, ըստ Ադոնցի, տարվում են  լուրջ աշխատանքներ՝ հատկապես այդ երկրներից դեպի ՀՀ բեռնափոխադրումներն անխափան ապահովելու համար:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս նշանները ծնվել են առաջնորդ դառնալու համար

Irina Abovyan

Երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը արձակուրդ կտրամադրվի

Irina Abovyan

Սամիթի սերմ և վալերիանա․ խառնուրդ, որն ինձ ոտքի հանեց ծանր հիվանդությունից հետո․․

Irina Abovyan

Մինչև ատամները զինված ադրբեջանական բանակը հաջողություններ չի գրանցում մարտադաշտում, իսկ արցախցիները զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ․ Eadaily

Irina Abovyan

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Irina Abovyan

Հիասթափված եմ հիասթափվողներից …Էն որ ասում էիր վարչապետի հետ մինչև վերջ …էդ վերջը որտե՞ղ էր ,մինչև ու՞ր էր

Irina Abovyan