Հասարակություն

Համավարակի ընթացքում Ալիևը պատրաստ է դիմել տարածաշրջանային պատերազմի ռիսկի․ ANCA

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկվա սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․

1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսևորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգևորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է դիմել գլոբալ համավարակի պայմաներում տարածաշրջանային պատերազմի ռիսկի։
2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել վիթխարի տարածք, ռազմավարական խորք, ինքնիշխանություն և անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։


Կարդացեք նաեվ

Մինչև 7 տարեկան երեխաներին անվճար հատկացվող դեղերի ցանկը՝ կառավարության որոշման համաձայն

Irina Abovyan

Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը վաղը կդադարեցվի

Irina Abovyan

Դու երբեք հաջողակ չես դառնա, եթե չհրաժարվես այս 13 սովորություններից

Irina Abovyan

29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Irina Abovyan

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից. ՊԵԿ

Irina Abovyan

Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan