Հասարակություն

Լևոն Արոնյան. Խոսքեր չեմ գտնում վիշտս արտահայտելու համար

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հաստատել է կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան լուրը:

«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց…

Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Կարդացեք նաեվ

Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը. Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել

Irina Abovyan

Ոստիկանի են դանակահարել

Irina Abovyan

Ինչ է սպասվում վարորդներին հուլիսի 1 ից․ նոր օրենք

Irina Abovyan

Ո՞ր ուտեստներն է ճիշտ սառցարանում պահել

Irina Abovyan

11 միրգ նրանց համար, ում արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է

Irina Abovyan

«Rapid» թեստերի առաջին խմբաքանակի նախնական առաքումը ամսի 27-ն է․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Irina Abovyan