Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան սպիտակ, ուսերի հատվածում բաց հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը եւ վառ շպարով է։
Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ են արել զույգին. «Որքան գեղեցիկ եք», «Սեր եք տածում»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան շքեղ զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում հետաքրքիր բացվածքով։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը գեղեցիկ սանրվածքով էր, վառ շպարով։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Կանացի ու գեղեցիկ»։