Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի անորոշ ժամանակով հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Դեռ շաբաթներ առաջ պլանավորված այց է եղել Գյումրի, որը սակայն տեխնիկական խնդիրներից ելնելով անորոշ ժամանակով հետաձգվել է։ Նախապատրաստական աշխատանքների համար է մեր գործընկերն այսօր գնացել Գյումրի եւ վերադարձել»,– ասաց նա։