Քաղաքականություն

«Որոշեցի նամակ գրել պարետ Ավինյանին»․ Նաիրա Զոհրաբյան

Որոշեցի նամակ գրել պարետ Tigran Avinyan -ին

Չնայած կորոնավիրուսային շքերթին, կյանքը շարունակվում է եւ գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու նրանց մի մասը կանգնել է լուրջ խնդիրների առաջ։
Պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում աշխատել:

Չնայած կորոնավիրուսային շքերթին, կյանքը շարունակվում է եւ գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու նրանց մի մասը կանգնել է լուրջ խնդիրների առաջ։
Պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում աշխատել:
Ձմեռային պարապուրդից հետո գյուղտեխնիկան վերանորոգման, սեզոնային սպասարկման կարիք ունի, եւ եթե ավտոպահեստամասերի դեպքում հնարավոր է դիմել մասնագիտացված խանութներ կամ դրանց օնլայն ծառայություններին, ապա խիստ սպեցիֆիկ տեխնիկայի՝ պոմպերի, սրսկման գործիքների, հնձիչների և այլնի համար գյուղացիական տնտեսությունները օգտվում են բացառապես տնտեսական խանութներից, կամ, օրինակ, հաճախ որևէ հանգույց նորոգելու համար գյուղացին այն ուղղակի տանում է խանութ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու և պահեստամաս գտնելու համար։
Մինչդեռ ագրեգատների եւ գործիքների պահեստամասերն օնլայն պատվիրելու հնարավորություն, ոչ էլ օնլայն նորոգելու խորհրդատվություն չկա:
Ու, ի դեպ, ինչպե՞ս է ստացվում, որ թույլատրելի է թունաքիմիկատների, սերմերի, տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, մինչդեռ գարնանացանի շեմին մի պոմպի պատճառով ֆերմերներից մեկի հազարավոր սածիլները այս օրերին չորացան։
Իսկ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո էլ ջրել ու խնամել է պետք։
Էն որ ասում են ՝ գյուղացու օրը տարի է կերակրում, վստահաբար էդպես է։ Եկեք էս մասին էլ մտածենք ու գտնենք տարբերակ, որպեսզի ֆերմերներն իրենց անհրաժեշտ գյուղգործիքները գնելու հնարավորություն ունենան։

Կարդացեք նաեվ

… և սա ճշմարտություն է. Նիկոլի հզոր խոսքը, որի հետ չես կարող չհամաձայնել․Վարչապետի հզոր ելույթը, որը պետք է անպայման դիտել

Irina Abovyan

Կիսամերկ կինը՝ կառավարության մոտ (Video)

Irina Abovyan

Թարմացնեմ հիշողությունդ Քոչարյան Ռոբիկ Թէ ինչպես վաճառքի հանեցիր Հայաստանը. Շիրխանյանը Շոկի ենթարկեց

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիրները առավոտյան փակել են ճանապարհներ. մետրոն ևս կաթվածահար էր

Irina Abovyan

Մի դիր դիմակ, որ չդառնաս դիակ. Գևորգ Պետրոսյան

Irina Abovyan

ՈւՂԻՂ. Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան շարունակվում է

Irina Abovyan