Հասարակություն

Հակառակորդը Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ է արել և հետ շպրտվել. հայկական կողմից 2 զինծառայող թեթև վիրավորում է ստացել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես, հայտնում է.

«Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Կարդացեք նաեվ

Բագրատունյաց պողոտայում բախվել են «Mitsubishi Pajero» և «ՎԱԶ-21014» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Irina Abovyan

Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով

Irina Abovyan

Նա նիհարում է քնած ժամանակ՝ պարզապես քնելուց առաջ խմելով սա․ ըմպելիքը այրում է ճարպը, որը կուտակվել է ողջ օրվա ընթացքում

Irina Abovyan

Ովքեր կարող են օգտվել 68.000 դրամ աջակցությունից․ վարչապետը մանրամասնում է

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մի քիչ ժոստկի էղի, դու դավաճան չես, դավաճանն ըտոնք են. Փաշինյանի այցելության կադրերը Շիրակ և Լոռի

Irina Abovyan

Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով. իրավական կարգավորումների հետքերով. «Ժողովուրդ»

Irina Abovyan