Հասարակություն

Հայաստանը պատրա՞ստ է մեծ վերադարձի

Կորոնավիրուսային համաճարակն ու այդ ֆոնին տնտեսա-քաղաքական համաշխարհային խիստ անբարենպաստ կոնյունկտուրան, դրա համատեքստում նավթի գների ռեկորդային անկումը Հայաստանի համար առաջացնում են մի խնդիր, կամ հնարավոր մարտահրավեր, որը կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել՝ հանկարծ բռնկվելու պարագայում:

ՌԴ վարչապետ Միշուստինը դիմել է Ռուսաստանի բոլոր ռեգիոններին տեղերում խիստ կարանտինի անցնելու համար՝ ինչպես Մոսկվայում: Դա վկայում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը իրականում շատ ավելի լայն թափ ունի, քան պաշտոնական վիճակագրությունը: Միաժամանակ, Ռուսաստանի կարողությունների վրա էապես ազդելու է նավթի գնանկումը: Սա մի կողմից առաջացնում է սոցիալ-տնտեսական աջակցության համար փողի ահռելի ծախսի անհրաժեշտություն, մյուս կողմից՝ նավթի գնանկումը էապես նվազեցնում է Ռուսաստանի համար փողի հոսքը: Հազիվ թե այդ իրավիճակում երկարաժամկետ կամ հուսալի ելք լինի ռուսական ռուբլու արժեզրկումը: Այդ ամենը կատարվում է մի երկրում, կամ ծավալվում մի երկրի շուրջ, որտեղ աշխատանք է գտել Հայաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացի: Խոսքը, իհարկե, հենց քաղաքացիների մասին է, ոչ թե Հայաստանից հեռացածների, որոնք արդեն ստացել են ՌԴ քաղաքացիություն, ընտանիքներով հիմնավորվել այնտեղ և հազիվ թե փորձեն ելք փնտրել Հայաստան վերադարձի մեջ, հատկապես գիտենալով, որ այստեղ վիճակը, այսպես ասած, առավել լավ չէ:

Բայց Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք մեկնում էին ընդամենը սեզոնային աշխատանքի, կարող են վերադառնալ, ունենալ վերադարձի ցանկություն, ինչը ապահովելը պարտավորություն է Հայաստանի կառավարության համար: Դա արդեն իսկ հավելյալ լոգիստիկ, ենթակառուցվածքային բեռ է: Միաժամանակ, այն նաև սոցիալ-տնտեսական բեռ է, որովհետև վերադառնում են մարդիկ ոչ թե աշխատանքային սեզոնն ավարտած՝ փողով, այլ աշխատանքը կորցրած: Այդ իմաստով, նրանք փաստորեն ավելանում են կամ ավելանալու են Հայաստանում այդօրինակ խնդրի առաջ կանգնած քաղաքացիների վրա: Կա՞ ներկայումս այդպիսի մեծ հոսք դեպի Հայաստան, կամ ցանկություն՝ վերադարձի, կարծես թե առայժմ պարզ չէ, համենայնդեպս չկա տեղեկություն այդ մասին: Մյուս կողմից, սակայն, դրան պետք է լինել պատրաստ, և պատրաստ ոչ միայն սոցիալական ազդեցությունը մեղմելու իմաստով:

Ի վերջո, բուն խնդիրը դա չէ, այլ վերադարձողների, այսպես ասած, սոցիալիզացիան, այդ հասկացության, իհարկե, ոչ այնքան ուղիղ իմաստով: Խոսքն այն մասին է, որ, թերևս, այսօր արդեն արժե մտածել այն մասին, թե հայաստանյան տնտեսական նոր իրողություններում ինչպես կարող են ինտեգրվել հնարավոր վերադարձողները, որպեսզի ոչ միայն չդառնան Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ խնդիր, բեռ, այլ գործնականում դառնան տնտեսության վերափոխումներին լրացուցիչ ուժ տվող ռեսուրս: Ավելին, Հայաստանը այդ ուղղությամբ մտավոր արդյունք ստեղծելու կարողության պայմաններում, արդեն, թերևս, ոչ միայն չպետք է սպասի հնարավոր վերադարձի՝ լինելով դրան պատրաստ, այլ պետք է ինքը անի վերադարձի կոչ, ճգնաժամային հայրենադարձության յուրօրինակ էֆեկտի տրամաբանությամբ:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ. Գեւորգ Պետրոսյան

Irina Abovyan

Այսօր Արփին մկրտվում է։ Կադրեր Նիկոլ Փաշինյանի դստեր ՝ Արփիի մկրտությունից

Irina Abovyan

35-40 մեքենա՝ Բագրատաշենի անցակետում․ ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում անցնել սահմանը (տեսանյութ)

Irina Abovyan

Բժիշկները զգուշացնում ե. Սա հանգեցնում է քաղցկեղի զարգացման, շաքարախտի, ճարպակալման և սրտային հիվանդությունների

Irina Abovyan

7 խնդիր, որոնց դեպքում ընդամենը մեկ բանանն ավելի լավ ու արագ կօգնի, քան շատ դեղեր

Irina Abovyan

Զարմանում էի, թե հարևանուհիս ինչու է ծլեցնում հնդկաձավարը, բայց երբ իմացա ողջ ճշմարտությունը… հիմա առանց դրա կյանքս չեմ պատկերացնում

Irina Abovyan