Հասարակություն

Նախկինում ինչպես կարողացել՝ աշխատել եմ, ուրիշից բան չեմ պահանջել, բայց եթե հիմա աշխատել չեն թողնում, ուրեմն պետք է օգնեն. օրավարձով աշխատողը՝ վարչապետի դիրքորոշման մասին

Ես բանվոր եմ աշխատում, օրը մեկի մոտ կարող եմ աշխատել, ինչպես տարբեր մարդկանց մոտ գրանցվեմ, որ գրանցված աշխատող համարվեմ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Ալբերտ Բոշյանը, ով օրավարձով աշխատող է և իր խոսքով՝ չի հասկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, և հետևաբար, պետությունն այս իրավիճակում նրանց առաջ պարտավորություններ չունի:



Քաղաքացին նշեց, որ 29 տարեկան է, ընտանիքում 4 անձ են, աշխատում են նա և քույրը, քույրը գրանցված աշխատող է, սակայն հիմա անորոշ ժամանակով արձակուրդ են տրամադրել:

«Ես բանվորական տարբեր աշխատանքներ եմ անում, կարող եմ պահարան բարձրացնել, բեռ կրել: Հիմա այս իրավիճակում գործ չկա, բայց ինչ է նշանակում պետությունը պարտավորվածություն չունի այն աշխատողի առաջ, որը գրանցված չէ: Ես մի օր կարող է գնամ բեռ կրելու, այդտեղ գրանցվեմ, հետո այդտեղից դուրս գամ ու գամ ձեզ մոտ գրանցվեմ, որ այսօր գրանցված աշխատող համարվե՞մ»,- ասաց նա:

Ալբերտ Բոշյանը նշեց, որ ներկայիս իրավիճակն իսկապես ծանր է, քանի որ մայրը հիվանդ է և տանը 4-րդ դասարանի երեխա կա, նախկինում կարող էր օրվա մեջ մի քանի տեղ աշխատանք կատարեր, և այս պարագայում, ըստ նրա՝ գրանցված աշխատող լինելը հնարավոր չէ:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կառավարությունից և մասնավորապես վարչապետից, քանի որ նա արդեն իր դիրքորոշումը հայտնել է՝ ասելով, որ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող և հիմա բոլոր այս պայմաններում ովքեր գրանցված են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, քաղաքացին պատասխանեց.

«Ինձ պես շատերն են աշխատում: Ես մոտ 40 հոգու իմ շրջապատից կարող եմ ցույց տալ և ասել, որ նրանք օրավարձով են աշխատում: Իմ նպատակն այն է, որ նրանք հասկանան հիմա իսկապես նրանք պետք է օգնեն, ես նախկինում ինչպես կարողացել աշխատել եմ և նրանից բան չեմ պահանջել, բայց եթե հիմա աշխատել չեն թողնում, ուրեմն պետք է օգնեն, մինչև այս վիճակից դուրս գանք: Այս վիճակը երբ ավարտվի, ես նորից գնալու եմ իմ բանվորությունն անեմ, ես իրենցից ոչ մի բան չեմ սպասելու»,- շեշտեց նա:

Վերջինս նշեց, որ ընտանիքն այլ եկամուտ, թոշակ, նպաստ չի ստանում:

Կարդացեք նաեվ

Որտեղ և ինչպես են Փաշինյանի դուստրերն անցկացրել կիրակին /լուսանկարներ/

Irina Abovyan

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Irina Abovyan

Թուրքիան մեծ պատերազմ է հրահրում

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ ոստիկաններն ու բժիշկը, վտանգելով իրենց կյանքը, Հաղթանակ կամրջից նետված մոտ 25-ամյա աղջկան դուրս են բերել ձորից և տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել

Irina Abovyan

Ձերբակալվել է Գորիս քաղաքի 44-ամյա բնակիչը՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

Irina Abovyan