Հասարակություն

Իսպանիայում կորոնովիրուսից հղի կին է մահացել, նրա երեխան նույնպես ողջ չի մնացել. Europa Press

Իսպանիայում կորոնովիրուսային ինֆեկցիայի հետեւանքով հղի կին է մահացել: Նրա երեխան նույնպես ողջ չի մնացել:

Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը, կինը 37 տարեկան էր, նա քրոնիկական հիվանդություններ ուներ: Շաբաթ կնոջ ջերմությունը կտրուկ բարձրացել է, կիրակի նրան տեղափոխել են Կորունյայի (Գալիսիայի ինքնավար միություն) հիվանդանոցներից մեկը, անցկացվել է COVID-19-ի անալիզ, որը դրական է եղել: Որոշվել է կատարել շտապ կեսարյան հատում: Սակայն երեխան մահացած է ծնվել, իսկ կինը մահացել է վիրահատության ժամանակ:

Այս պահին անբավարար են տվյալներն այն մասին, թե հղի կնոջ կորոնավիրուսային ինֆեկցիան ինչպես է ազդում նորածնի վրա, սակայն հայտնի է, որ Ուհանում ծննդաբերած կորոնավիրուսով վարակված գրեթե բոլոր կանայք փաստացի առողջ երեխաներ են ունեցել:

Իսպանիայում մարտի 30-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 85 195 դեպք. սա արդեն ավելի շատ է, քան Չինաստանում: Իսկ զոհերի թիվը հասել է 7340-ի. աշխարհում երկրորդ տեղում է Իտալիայից հետո:

Իսպանիայում հիմա գործում է արտակարգ դրություն. երկրի բնակիչները տանից կարող են դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ մթերքներ, դեղեր գնելու, հիվանդանոց հասնելու համար: Կառավարությունը որոշում է ընդունել երկրում կենսական անհրաժեշտության հետ չկապված ամբողջ գործունեությունը դադարեցնելու մասին:

Կարդացեք նաեվ

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Irina Abovyan

Այ սենց բիզիմդիր կլինեք ազերիներ. Տեսանյութ

Irina Abovyan

Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում. Արոնյան

Irina Abovyan

5 շատ վնասակար սնունդ երեխաների համար

Irina Abovyan

Աղոթք, որը կօգնի դուրս գալ անելանելի թվացող իրավիճակներից, բուժել ցավն ու հանել չարքը

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանների բախտը կժպտա 2020 թվականին

Irina Abovyan