Հասարակություն

Արարատի մարզում վարակվածների թիվը հասել է 85-ի, հնարավոր է թիվն աճի, քանի որ կան կոնտակտավոր անձինք. Գարիկ Սարգսյան

Արդեն հայտարավել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է 85-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սագսյանը:

«Մեր հայրենակիցները խախտում եմ տեղաշարժման սահմանափակումները և ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում ենթարկվել են վարչական պատասխանատվության: Եղել են մեկուսացման ենթարկված անձիք, ովքեր խախտել են այդ պահանջները, հաճախել են աշխատանքի՝ վտանգելով իրենց գործընկերների առողջությունը»,- ասաց նա և կոչ արեց տարեցներին՝ մնալ տանը, քանի որ լինում են դեպքեր, երբ նրանք 6-7 հոգով իջնում են բակ ու զրուցում:

Մարզպետը ներկայացրեց նաև վարակվածների թիվը՝ ըստ համայնքների․ «Մասիս քաղաքում թվով 13, Նոր Խարբերդում 9-ը, Նոր Կյուրինում՝ 12, Այնթափում՝ 6, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբատում՝ 1, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, հնարավոր է շատանան, քանի որ կոնտակտավոր անձինք կան, Ջրաշենում՝ 6, Դիտակում՝ 2, Դալարում՝ 2, Դվինում՝ 1, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1,Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստանում՝ 1»։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Խողովակների մեջ աղ լցրեք. երբ իմանաք ինչի համար է դա, միշտ այդպես կանեք

Irina Abovyan

Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացիներին. դատախազության շենքի մոտ գերլարված իրավիճակ է

Irina Abovyan

Հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱԻՊԾ

Irina Abovyan

Ստամոքսի այրոցը չի թողնում հանգիստ ապրե՞լ. ահա, թե ինչը դրա հարցերը կլուծի մի քանի րոպեում…

Irina Abovyan

Րոպեական համեղ բաղադրատոմս կաթնաշոռից

Irina Abovyan

Եկեք այս ամենը անենք հավասարակշռված և մնալով քաղաքակիրթ. Առանց ծաղրելու, չարախնդալու. Գոհար Աբաջյան

Irina Abovyan