Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. Ազգային ժողովի դիմաց Mercedes-ը բախվել է ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. Ազգային ժողովի դիմաց Mercedes-ը բախվել է ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում Mercedes 16 ՍՍ 930 համարանիշի մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրեեի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի 753 II 01 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել և բախվել աղբատար ավտոմեքենային և աղբարկղին։Վթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գկխավորությամբ։

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում․ Բանգլադեշում հայտնի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ․ ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, քրեականի պետը, տարածքի ոստիկանապետն ու դատախազը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 72-ամյա պացիենտ է մահացել․ Ալինա Նիկողոսյան

Irina Abovyan

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքման 4 շրջիկ մեքենա Երևանում և 10 մեքենա՝ մարզերում

Irina Abovyan

Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ

Irina Abovyan

Արագ պատրաստվող կորեական աղցան

Irina Abovyan

Գագիկ Սուրենյանի՝ Կապուտջուղը նվաճելու երազանքը, կյանքի նշանակալից պահերն ու մարդիկ

Irina Abovyan