Շոու-բիզնես

«Իրավիճակից տագնապս միայն Վիկայի և երեխայի համար է». Արման Նշանյանի դուստրը այս օրերին կծնվի

Ռեժիսոր, օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանն այս օրերին սպասում է դստեր ծննդին։ Փոքրիկը լույս աշխարհ կգա մինչև ապրիլի 1-ը։

Tert.am Life-ի հետ զրույցում Արմանը պատմել է սպասման, այս օրերին կրկնակի զգուշության, խիստ կարանտին պահելու և այս իրավիճակի դրական կողմի մասին։ Նա նաև տրամադրել է իր և կնոջ նոր ֆոտոշարքը։

«Մեր մտավախությունները նույնն են, ինչ տանը մեծահասակներ, փոքր երեխա ունեցողների մոտ։ Տագնապս միայն Վիկայի և երեխայի համար է։ Անձամբ ինձ համար չեմ վախենում, բայց շատ զգույշ եմ։ Ավելի շատ պատասխանատվության հարց է, որ չվարակվեմ, այլ մարդկանց չվարակեմ»,- ասաց նա։

Ռեժիսորը խիստ հետևում է կարանտինին. «Որպես հանրային մարդ՝ մենք պետք է օրինակ ծառայենք, որպեսզի մարդիկ էլ հետևեն սահմանված կարգին ու օգնեն կառավարությանը։ Մենք վստահում ենք կառավարությանն ու ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում»։

Արմանը կարևորում է այս ժամանակահատվածը, որը տրվել է մարդկանց։ «Այնքան բան կար, որ ուզում էի անել, չէի հասցնում՝ պիեսներ եմ կարդում, Վիկայի հետ երեխայի սենյակն ենք պատրաստում, տան հետ կապված գործեր ենք անում, զբաղվում ենք յոգայով, մեդիտացիայով։ Այնքան հաճույքով եմ անում այդ ամենը, որ տանից դուրս գալու ցանկություն էլ չկա։ Իհարկե, տնտեսական հարցը շատ լուրջ է, սակայն, նայելով մեդալի մյուս կողմին, հասկանում ես, որ մոլորակը հանգստանում է, իրեն բուժում, մենք մեզ ենք բուժում։ Այս վիճակն առիթ է տալիս, որպեսզի մենք դուրս գանք մեր դերերից, որը հավեսով խաղում ենք ամեն օր։ Ես կուզեի տարվա ընթացքում 2 շաբաթ ամբողջ մոլորակում ոչ ոք ոչինչ չաներ, ոչ թե կեսը աշխատեին, կեսը՝ ոչ, այլ համատարած բոլորը դուրս գային առօրյայից ու զբաղվեին իրենցով»,- ասաց նա։

Արմանի տնային առօրյան առաջիկա օրերին կխաթարվի. նրա դուստրը լույս աշխարհ պետք է գա մինչև ապրիլի 1-ը։ Դերասանը տեղաշարժման թերթիկ է պատրաստել ծննդատուն գնալու համար։

«Սպասում եմ, տեսնեմ՝ ով է, բայց դեռ չեմ գիտակցում, որ օրեր են մնացել մեր հանդիպմանը։ Երբ ծնվի, ամեն ինչ կփոխվի»,- ասաց նա։

Ռեժիսորը դստերը կտա իր մայրիկի անունը՝ Շաքե։ «Կնոջս մտահղացումն էր մեր աղջկան տալ մայրիկիս անունը, ես նման սովորույթներ չեմ պահում, բայց Վիկան առաջարկեց, հանաձայնեցի, քանի որ շատ գեղեցիկ անուն է։ Մայրս էլ շատ ուրախացավ։ Որքան էլ ծնողներդ նման բաներ չպարտադրեն, դա այնպիսի բան է, որ հոգու խորքում շատ շոյվում են»,- ասաց դերասանը։

Կարդացեք նաեվ

Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշում են ամուսնության 1-ամյակը

Irina Abovyan

Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ

Irina Abovyan

«Գրիգն ինձ ամեն կերպարում սիրում է». Սոնա Եսայանի ստեղծած պատրանքը

Irina Abovyan

«Ներդաշնակություն, կանացիություն». Մարջան Ավետիսյանի լուսանկարը

Irina Abovyan

«Բարեւ մատաղ ինիմ, հո՞ւնց ըս». Միխայիլ Գալուստյանի ողջույնը` արցախյան բարբառով ու Супер Жорик-ի նորությունը

Irina Abovyan

«Ես իմպրովիզներ շատ եմ սիրում․ Արուսիկ Տիգրանյանը հարսի շորով գլորվել է աստիճաններից (Video)

Irina Abovyan