Շոու-բիզնես

Էլեն Ասատրյանը՝ իր և Նորայր Եղյանի սիրավեպի մասին

Դերասան Նորայր Եղյանը և դերասանուհի Էլեն Ասատրյանը երբեմն համատեղ լուսանկարներ են հրապարակում, ինչը նրանց հետևորդներին հաճախ է հիմք տվել կարծելու, որ նրանք սիրավեպ ունեն։

Tert.am Life-ը կապ է հաստատել Էլենի հետ՝ պարզելու շրջանառվող լուրերի հավաստիությունը։

Դերասանուհին հերքեց այս խոսակցությունները՝ նշելով․ «Նորայր Եղյանի հետ շփվում եմ 2013 թվականից։ Մենք շփվել ենք գործնական, շփվում ենք ընկերական, բայց մինչ օրս մեր միջև ոչ մի անձնական խոսակցություն, թեմա, անգամ, ակնարկ չի եղել ու չի լինի։ Ես և Նորայրը շատ լավ ընկերներ ենք։ Նման թեմաներ առհասարակ չեմ սիրում, ես հասարակության կարծիքի համար պատասխանատու չեմ, թե մեր ընկերությունը ինչպես կմեկնաբանվի։ Ուղղակի ուզում եմ, որ այս թեման վերջնական հերքվի»։

Նշենք, որ ավելի վաղ նրանք միասին ներկայացել են մի շարք նախագծերում, այդ թվում՝ «Երևի» հեռուստասերիալում։

Կարդացեք նաեվ

«Գեղեցկուհի»․ Սոնա Շահգելդյանի երեկոյան կերպարը

Irina Abovyan

Մաքսիմ Գալկինը պատմել է Ալլա Պուգաչովայի հետ ամուսնական պայմանագրի մասին

Irina Abovyan

Շուշան Պետրոսյանը սիրելու, թույլ լինելու, ընկերներին կորցնելու և hater-ների մասին / Կերպարից դուրս

Irina Abovyan

Լիլի Մորտոն սիրելիի հետ այս տեսքո՞վ է խնջույք գնացել

Irina Abovyan

Շպռոտը` Հայաստան գալու պատճառի և մայրիկի հետ հուզիչ հանդիպման մասին

Irina Abovyan

Ժաննա Բուտուլյանը հանդես է եկել սեքսուալ ու շատ հայկական կանացի տեսանյութով

Irina Abovyan