Հասարակություն

Գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը ԶՈՒ-ն կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ԶՈՒ-ն կորոնովիրուսային վարակից զերծ պահելու համար:

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում. հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան

Irina Abovyan

Երեւանում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում

Irina Abovyan

«Սբ Գ․Լուսավորիչ ԲԿ»-ն Ս․Կարապետյանի դիակն առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության բրիգադին, իսկ նրա հեռախոսից արված փոխանցումների առթիվ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԿ խոսնակ

Irina Abovyan

Խիստ ծնողների երեխաները դառնում են ավելի հաջողակ ու խելացի. ահա թե ինչու է սա ճիշտ

Irina Abovyan

Արարատի մարզում ունենք կորոնավիրուսի 158 հաստատված դեպք

Irina Abovyan

Ամանորն է մոտենում․ իսկ մեր հայրենակիցները նշելո՞ւ են Նոր տարին

Irina Abovyan