Հասարակություն

«Կարծում եմ՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ ՀՀ-ում կլինի կայունացում և ցուցանիշների անկում». Նաիրի Հոխիկյան

Որքան հասկանում եմ՝ նայելով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի վիճակագրությանը, այս միտումը կշարունակվի ևս 3-4 օր, որից հետո կկայունանա և անկում կլինի, այսինքն՝ կնվազեն հայտնաբերվող դեպքերը։

Մարտի 30-ին լրանում է 14 օրը, երբ ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն։ Դա ինչ-որ չափով կանխեց մարդկանց ակտիվ շփումները, բայց չբացառեց։ Իսկ մի քանի օր անց հայտարարվեցին խիստ սահմանափակումներ, ինչն արդեն զգալիորեն նվազեցրեց մարդկանց շփումները, հետևաբար՝ նաև վիրուսի փոխանցումը։

Այն, որ այսօր դեռևս մեծ թիվ են կազմում նոր վիրուսակիրների բացահայտումները, հիմնականում կապված են մինչև մարտի 16-20 եղած վարակվածության հետ, դրանից հետո, կարծում եմ, կլինի կայունացում, այսինքն՝ ըստ այդ տրամաբանության՝ ապրիլի 2-3-ից սկսած՝ Հայաստանում կլինի կայունացում և ցուցանիշների անկում։

Առողջություն և զգոնություն բոլորին։

Կարդացեք նաեվ

Կիրակնօրյա աղոթք․ Տեր, շնորհակալ եմ Քեզ ամեն րոպե․․․

Irina Abovyan

Պատերազմի սկզբում մայրս մահացավ․ մինչև հիմա չեմ կարողացել այցելել նրա շիրիմին․ Գագիկ Գինոսյան

Irina Abovyan

Երջանիկ ամուսնության հինգ կանոն

Irina Abovyan

Առավոտյան արևը օգտակար է կազմվածքի համար

Irina Abovyan

Բացահայտվել է բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել. COVID-19-ից 2 մահացածներից ամենաերիտասարդը 55 տարեկան է

Irina Abovyan