Հասարակություն

Ռուսաստանն Ադրբեջանին կորոնավիրուսի ախտորոշման 70 թեստային համակարգ է փոխանցել

Ռուսաստանն Ադրբեջանին նոր տեսակի կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար 70 թեստային համակարգ է փոխանցել, գրում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը:

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս առողջապահության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության հետ սերտ համագործակցությանը: Մեր երկու հարևան պետությունների տարածքում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այս տարվա մարտի սկզբից ռուսական կողմն  անվճար հիմունքներով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը փոխանցվել է թեստային համակարգերի 70 խմբաքանակ` նախատեսված կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման 7000 ստուգման համար: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից բնակչության առողջությանն ու բարեկեցությանը ուղղված ջանքերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված համատեղ քայլերի համակարգումը կծառայեն այս նոր մարտահրավերի դեմ մեր տարածաշրջանի հավաքական ներուժի ամրապնդմանը»,-ասված է դեսպանատան հայտարարությունում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։

Կարդացեք նաեվ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 8-Ի ՀԱՄԱՐ

Irina Abovyan

5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է

Irina Abovyan

«Օլիմպավանում» ծեծված Հարությունովը նոր բացահայտումներ է խոստանում

Irina Abovyan

Փաշինյանը կմնա դեռ, տիեզերքը չի թողնում, որ ինքը գնա․ Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

Սրտաբանական շտապօգնության անվճար ծառայություն՝ Բեսթ լայֆից

Irina Abovyan

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

Irina Abovyan