Հասարակություն

Արտակարգ դեպք Հայաստանում. տատը, հայրը և մայրը տանջամահ են արել 2 տարեկան երեխային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործը  հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը  և  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեսյանի գլխավորությամբ։   Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել ՝է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասին հայտնաբերվել է կապտուկի հետքեր։   Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Արարատի մազի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը  20։00-ի սահմաններում, տանը պատահաբար երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։   Ու արդեն փերտվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan

10 անխափան հնարք տղամարդուն գրավելու համար

Irina Abovyan

Ռուսաստանահայ Օլիգարխները Կոնկրետ Հրաման Են Ստացել Չմասնակցել Դրամահավաքին

Irina Abovyan

Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 1․4 միլիոնը․ Worldometers

Irina Abovyan

Գավառն այս պահին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan