Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով:
Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը:
Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, բայց ոչ ամենևին թեման անլրջացնելու հաշվին: Ժպիտն ու հումորն այս պարագայում պարզապես կօգնեն խուճապի չմատնվել ու սթափ դատել:
«Բոլորս պետք է մնանք տանը, ինչո՞ւ, որովհետև տանը ապահով է՝ մաման տանը, պապան տանը, քույր-եղբայր, բոլորն ապահով են, երջանիկ ընտանիք: Մի խնդիր կա՝ վիրուսի պատճառով տնից դուրս չենք գալիս, բայց որոշ ժամանակ հետո դուրս ենք գալիս ու անցնում մեր աշխատանքին: Հուսով եմ՝ բոլորդ կմնաք ձեր տներում և դուրս չեք գա, բոլորիդ քաջ առողջություն:
Աստված բոլորիս հետ»,- ասել է դերասան Վահե Զիրոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: