Հասարակություն

Որպես ակնաբույժ կարևոր եմ համարում տեղեկացնել , որ կորոնավիրուսը արտահայտվում է նաև լորձաթաղանթի բորբոքման նշաններով.

COVID-19. Շատ կարևոր հորդոր-զգուշացում՝ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Լիլիթ Ոսկանյանից. գուցե այս մասին շատերդ ՉԳԻՏԵՔ🦠

Որպես ակնաբույժ կարևոր եմ համարում տեղեկացնել , որ կորոնավիրուսը արտահայտվում է նաև լորձաթաղանթի բորբոքման նշաններով, այսպես կոչված` կոնյուկտիվիտի ախտանշաններով. այն գրեթե չի տարբերվում սովորական վիրուսային և բակտերիալ կոնյուկտիվիտներից։ Սա շատ հաճախ կարող է դառնալ կորոնավիրուսի ախտորոշման առաջնային օղակը:

❗️Կարևոր է իմանալ

Կորոնավիրուսը ևս կարող է փոխանցվել լորձաթաղանթի միջոցով, հատկապես՝ աչքի լորձաթաղանթի միջոցով, որն այդքան էլ պաշտպանված չէ արտաքին աշխարհից. պետք է շատ զգույշ լինել աչքերին ձեռք տալուց։
Անգամ այն դեպքում, երբ աչքում ախտանշաններ չկան` չկա արտադրություն, կարմրություն, միևնույն է, հարուցիչը կարող է լինել օրգանիզմում և չարտահայտվել:

👏Բժշկական ձեռնոցներ կրելը օգտակար է, քանի որ երբ մարդ ցանկանում է տրորել աչքերը, ձեռնոցի առկայությունը հետ է պահում։
Ինչպես գիտեք, կորոնավիրուսը, լինելով բավականին կոնտագիոս` վարակիչ, միևնույն ժամանակ հեշտ է քայքայվում։ Եթե սպիրտով (շատ ավելի լավ կլինի՝ քլորամինի լուծույթով) ձեռքերը մշակվեն, ապա վիրուսի վնասումը շատ ավելի արագ տեղի կունենա:

👁Աշխատեք աչքերին ձեռք չտալ, ձեռնոց կրեք: Եթե այնուամենայնիվ ստիպված եք աչքերին ձեռք տալ, ապա հետո կես րոպե ձեռքերը լվացեք օճառով։
👁Եթե աչքին կաթիլներ եք կաթացնում, կրկին ձեռքերը պետք է կես րոպե լվանալ օճառով, հետո մաքրել սպիրտով կամ քլորամինի լուծույթով։
👁Աչքի կաթիլներ կաթեցնելուց հետո կրկին լվացեք ձեռքերը, որովհետև չեք կարող վստահ լինել, որ ձեր օրգանիզմում հարուցիչ չկա։

‼️COVID-19. Շատ կարևոր հորդոր-զգուշացում՝ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ….

Posted by Ophthalmological center after S. Malayan on Monday, March 30, 2020

Կարդացեք նաեվ

Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Irina Abovyan

«Մելան հորքnւր, Նիկnլն ա եկել». Ի՞նչ լսեց վարչապետ Փաշինյանը դռան հետևից՝ Ջերմnւկnւմ

Irina Abovyan

Մի վախեցեք առաջին քայլը կատարելուց. Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2020 թ․

Irina Abovyan

Իդեալական կին. Ամուսնության համար 3 լավագույն կանայք ըստ կենդանակերպի

Irina Abovyan

Լոռու մարզը կունենա հոնի և տանձի նոր այգիներ

Irina Abovyan

Դեպքեր են լինում, երբ վարակակիրները 40 օր և ավելի են պահվում․ Թորոսյան

Irina Abovyan