Հասարակություն

Սա գուցե արդյունավետ լիներ առաջին հիվանդի դեպքում, հիմա, երբ վարակակիրների թիվն անցնում է 400-ը, արդեն ուշ է. էդմոն Մարուքյանը՝ կառավարության նախագծի մասին

Քննարկում ենք իրապես շատ կարևոր օրենք, որով սահամանփակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ:

Այս մասին ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկմանը այտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ըստ էության, խոսքը բոլոր մեր քաղաքացիների տվյալներին է վերաբերում, թող ոչ մեկը չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում: Ընդ որում, երբ ախտորոշվել է և մեկուսացված է, այդ օրվանից սկսած՝ հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող է հետ գնան և իր բոլոր տվյալները ստուգեն՝ որտեղ է եղել, որտեղ է զանգել, ում հետ է շփվել: Սրանով ռետրոսպեկտիվ բացում ենք էդ պանդորայի արկղը և հետ ենք գնում և իր ամբողջ կոնտակտների շրջանակը ստուգում»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը գուցե արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ հաստատվեած էր առաջին հիվանդը: «Հիմա, երբ նորից 58 դեպք գրանցվեց և արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է: Արդեն ուշ է և ուշ բերել այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակել, անընդունելի է: Մենք չպետք է դարերով պայքարների արդյունքում ձեռք բերված մարդկանց ազատություները զիջենք նման իրավիճակներում: Ավելին ասեմ՝ վստահություն չկա, թե այդ տվայլները ում մոտ են մշակվում, ոնց է մշակվում և ինչ կարող են անել ընդհանրապես»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի 5 առավել հոգատար նշանները

Irina Abovyan

Կիևից Երևան է ժամանել Տարոն Մարգարյանը. «Ժամանակ»

Irina Abovyan

ԼՍԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ․ էն ինչ որ ես իմացա ՝ խայտառակություն էր․ ԶԻՆՎԵՔ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ․․․

Irina Abovyan

Ով է Հուլիսի 14-ին Տավուշում ծանր վիրավորում ստացած, երեկ մահացած ժամկետային զինծառայողը (լուսանկարներ)

Irina Abovyan

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Կենդանակերպի 4 նշան, որոնք օժտված են հզոր վեցերորդ զգայարանով

Irina Abovyan