Հասարակություն

Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

Այս պահին կորոնավիրուսի 482 հաստատված դեպք կա, որից 58-ը` մեկ օրվա ընթացքում, 30 հոգի արդեն բուժվել է: Մարտի 30-ին`  Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, տեղեկացրեց aռողջապահության նախարար Արսեն Թորոսյանy: Հաստատված դեպքերի թվում կա նաև մեկ զինծառայող:

«58-ից 25-ը եղել է կարանտինում, 31-ը, որոնց մեջ նաև բուժաշխատող կա, նորից այնպիսի անձիք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել, և միայն երկուսն են, որ բերովի դեպք են արտերկրից, որոնց շփման շրջանակը հիմա պարզվում է»,- ասաց նախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց նաև հիվանդների վիճակի մասին, և նախարարը տեղեկացրեց, որ այս պահին 14 հոգի գտնվում է ծանր, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում, բայց վերջինի առողջական վիճակի մեջ դրական դինամիկա է նկատվում և նա կարող է դառնալ ծանր, ոչ թե ծայրահեղ ծանր, այսինքն՝ կսկսի ինքնուրույն շնչել: 14 հոգու մեջ էլ, որոնցից երկուսը ակնկալվում էր, որ կդառնան ծայրահեղ ծանր, ևս դրական դինամիկա է գրանցել. նրանք էլ կարող են տեղափոխվել ընդհանուր պալատ:

«Պարո՛ն վարչապետ, մենք որոշակի կանխատեսումներ կարող ենք անել, որ եթե ինտենսիվ թերապիայի է հասնում, 50 տոկոսը գնում է ինկուբացիայի, և այդ պացիենտների քիչ տոկոսն է գոյատևում, որովհետև այդ փուլը շատ ծանր է լինում: Մեր թվերը, սակայն, փոքր են, և կանխատեսում անելը դժվար է: Օրինակ՝ ունենք երիտասարդ, որ ծանր է և շուտով միջին կդառնա, ամեն դեպքը ինդիվիդուալ է, և ամեն պացիենտի քրոնիկական հիվանդություններն են որոշում ելքը, որովհետև առանց քրոնիկ հիվանդությունների չեն էլ հասնում ինտենսիվ թերապիայի: Ծանր վիճակում գտնվողներից բոլորն ունեն քրոնիկ հիվանդություններ, բացի մեկից, ով ուշ է դիմել. նա երիտասասրդ է, եթե շուտ դիմած լիներ, ինքն էլ չէր հասնի ռեանիմացիա»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ տեղեկացրեց, որ մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ կրկնակի թեստավորումից հետո կվերադառնան ծառայության:

Կարդացեք նաեվ

3 րոպե մարել լույսերը եւ լսել զանգերի ղողանջը․ Կառավարության հորդորը քաղաքացիներին Ապրիլի 24-ի առիթով

Irina Abovyan

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը միանում է մեկուսացվածներին պահելու գործին

Irina Abovyan

2019 թվականին ծնվածների շրջանում ամենաշատը ստացած ազգանունների ցանկը՝ ըստ սեռի

Irina Abovyan

Պարգև Սրբազանն այցելել է «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցի ու աղոթել խաղաղության համար (լուսանկարներ)

Irina Abovyan

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 66-ամյա տղամարդը փորձել է տան բակի չոր խոտն այրել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Դավիթ Պիպոյան. «Եթե դիմադրողականությունն ընկել է, դադարեցրեք պասը»

Irina Abovyan