Հասարակություն

Հայաստանում ևս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, 12 մահ

Irina Abovyan

Անվտանգության կանոնները բուժհաստատություններում

Irina Abovyan

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը ավելի քան 1.2 միլիոն է

Irina Abovyan

Առավոտյան ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել

Irina Abovyan

Հորոսկոպի 4 նշան, ում մինչև հունիսի 13-ը մեծ հաջողություններ են սպասում

Irina Abovyan

«Անզիջում մարտեր» 64 վանդականի խաղատախտակի վրա․ ՊՆ խոսնակը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan