Հասարակություն

Նյու Յորքն ընդամենը 1 շաբաթվա դեղորայք ունի և առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքերի կարիք. քաղաքապետ

Նյու Յորքում վերջանում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող դեղորայքը։ Այն կհերիքի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը։

Ինչ վերաբերում է արհեստական շնչառության սարքերին, ապա քաղաքըի հիվանդանոցները դրանց խիստ կարիքն ունեն։ Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, փոխանցում է Tass-ը։ «Մենք բավարար չափով դղորայք ունենք, կհերիքի մինչև այս շաբաթվա վերջը, սակայն մեզ պահանջվելու են առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքեր»,-ասել է Բլազիոն։

Հավելել է, որ բացի դրանից, ունեն պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների, ախտահանիչ նյութերի պակաս։ Նշենք, որ վերջին տվյալներով՝ Նյու Յորքում COVID-19 վիրուսով վարակվածների թիվն անցել է 32 հազարը, մահացել է 678 մարդ։

Կարդացեք նաեվ

Լուսաղբյուրում հրդեհից մահացածները հարս ու սկեսուր էին․ 92-ամյա տատիկն օգնություն է խնդրել, բայց տնակին մոտենալու հնարավորություն չի եղել

Irina Abovyan

Հաստատված դեպքերը՝ 290

Irina Abovyan

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձր է 1 սանտիմետրով

Irina Abovyan

Ընտրեք ծառը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում

Irina Abovyan

Նոր մանրամասներ. Հայաստանում երկրաշարժից հետո 46 հետցնցում է գրանցվել. էպիկենտրոնը Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիսն է. Ֆոտո

Irina Abovyan