Հասարակություն

Այս պահին 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. նախարար

Կորոնավիրուսով վարակված 482 հաստատված դեպքից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ  շփման վայրերում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է. «31 հոգին, որոնց մեջ կա նաեւ բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եւ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»:

Նախարարը հավելեց, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ. «Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինկուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, եւ ինքնուրույն կշնչի:

Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ կորոնավիրուսից մահվան երկու դեպքերին՝ նշելով. «Երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտից առաջացած հետեւանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետեւ շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»:

Կարդացեք նաեվ

Ո՞ր դեպքերում են ճերմակած մազերը «նահանջում»

Irina Abovyan

Մենք այդպես էլ անուններով չներկայացանք. Իմ անուններ Հայ, իսկ նրա անունը ադրբեջանցի. Հայուհու ծանոթությունը ադրբեջանցի երիտասարդի հետ

Irina Abovyan

Փաշինյանի ընտանիքի մասին չարախոսում են նախանձի պատճառով․ բամբասանքի և չարախոսության տարբերությունը

Irina Abovyan

Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված

Irina Abovyan

Հորեղբայրը կացնով կտրել է աղջիկա մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու գնդակը սրտին չի հասել, գրպանի աղոթագիրքն ու խաչը փրկել են Սայաթի կյանքը

Irina Abovyan