Հասարակություն

«Հիմա մարդիկ կմտածեն, որ բոլորին սմարթֆոններ եք նվիրելու»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին

«Միշտ էլ լսել են մեր հեռախոսները, լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ` իմունիտետ ունեմ։ Ինչո՞ւ եմ ձեզ այդքան հետաքրքիր, ես չգիտեմ»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում հիմա 2 մլն և ավելի էլեկտրոնային կապի միջոցներ օգտագործող կա, և հարց ուղղեց՝ ինչպե՞ս են բոլորին վերահսկելու․

«Հիմա մարդիկ կմտածեն, որ բոլորին սմարթֆոններ եք նվիրելու։ Ո՞վ է տիրապետելու այդ ամբողջ տեղեկատվությանը»։

Ի պատասխան՝ արդարադատության նախարարն ասաց, որ խոսքը հեռախոսները լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այն մարմիններն են լինելու, որոնք կարող են վերահսկում իրականացնել»։

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ  է վերահսկողություն իրականացնելու Ոստիկանության և ԱԱԾ-ի նկատմամբ, որ ինչ-որ մի պահի նրանց մտքով չանցնի ապաանձնավորած կոդը անձնավորել և նաև բովանդակությանը ծանոթանալ։

«Իսկ հիմա ո՞վ է իրականացնում վերահսկողություն ԱԱԾ և Ոստիկանության իրականացրած գաղտնալսումների մասով։ Եվս մեկ անգամ շեշտեմ այս դեպքում գաղտնալսման մասին չի խոսվում։ Վերահսկողությունն այն է, որ  դա հնարավոր է իրականացնել բացառապես դատական սանկցիայով, ցանկացած այլ գաղտնալսում հանցագործություն է և ենթակա է տվյալ անձը քրեական պատասխանատվության։ Կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնի համաճարակի կանխարգելման նպատակով գեներացված տվյալները որևէ այլ նպատակով օգտագործել և դրա մասին որևէ խոսելն ավելորդ է»,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Վեոլիա Ջրի» ու Աջափնյակի թաղապետարանի չինովնիկների քար անտարբերության արդյունքում բնակելի շենքում կոյուղաջրերը լցվում են մուտքերն ու բակը

Irina Abovyan

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2106-ը. տարեց ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Դիմակավորված 2 անձինք մտել են տարեց կնոջ բնակարան՝ կպչուն ժապավենով կապել ձեռքերը եւ պահանջել գումար. հարուցվել է քրգործ

Irina Abovyan

Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի նորմերի խախտումներ

Irina Abovyan

Վարդենիս-Սոթք ճանապարհին պայթյունի հետևանքով 7 տարեկան երեխա է վիրավորվել

Irina Abovyan

440 ծանր, 55 ծայրահեղ ծանր պացիենտ ունենք, 16-ը միացված են արհեստական օդափոխության սարքերին. նախարար

Irina Abovyan